Encyclopedia

Էնցո Ֆերարի

«Ֆերարիի» մեջ Էնցո Ֆերարին միավորել է չորս հիմնական բաղադրիչ՝ սպորտային ավտոմեքենայի գեղեցկությունը, «Ֆորմուլա-1»-ի բնութագիրն ու ադրենալինը, «Ռոլս Ռոյսի» շքեղությունը և, վերջապես, իր մեքենայի անհասանելիությունը նույնիսկ աշխարհի ընտրյալների համար:
Էնցո Անսելմո Ֆերարին ծնվել է 1898թ.-ի փետրվարի 18-ին Մոդենայում: Նրա հայրը տան առաջին հարկում սեփական արհեստանոց ուներ: Հայրը շուտ է մահացել, և կրտսեր Ֆերրարին ստիպված է եղել թողնել ուսումն ու զբաղվել հոր գործով, որպեսզի օգնի ընտանիքին։
 
Առաջին համաշխարհային պատերազմից հետո մեկնարկել է Էնցոյի մասնակցությունն ավտոսպորտին։ 1920թ.-ին Էնցոն մասնակցել է «Ալֆա-Ռոմեո» ընկերության կազմակերպած ավտոմրցաշարերին։ Այստեղ նա աշխատել է 20 տարի՝ վարորդից դառնալով մինչև ընկերության ստորաբաժանման տնօրեն։
 
9 տարի անց նա ղեկավարել է արդեն սեփական «Սկուդերիա Ֆերրարի» ընկերությունը։ Իր մրցաշարային կարիերան Ֆերարին թողեց 1932թ.-ին՝ որդու ծննդից հետո։ Պատերազմից հետո ընկերությունն արդեն կոչվեց Ֆերարիի անունով։
 
1939թ.-ից հետո նրա ընկերությունն առանձնացավ «Ալֆա-Ռոմեո»-ից, և ստեղծվեց առանձին «Auto Avio Costruzioni Ferrari» ընկերությունը։ Սկզբում ընկերությունն արտադրել է միայն սարքավորումներ ավտոմեքենաների համար։ Առաջին «Ֆերարի» անունով ավտոմեքենան՝ «Ferrari-125»-ը, ստեղծվել է 1946թ.-ին։
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.