Encyclopedia

Հարություն Ալփիար

Երգիծաբան Հարություն Ալփիարը ապրել ու գործել է Իտալիայում, Ֆրանսիայում, Անգլիայում, Եգիպտոսում: Կահիրեում հրապարակել է «Փարոս» (1896-98, 1901-02) երգիծական թերթը: Գրել է երգիծական քրոնիկներ, նորավեպեր, «Ֆանթազիո» (1913) երկերի ժողովածուների հեղինակն է:

Սովորել է Պոլսի Արամյան և Շահնազարյան վարժարաններում: Աշխատակցել է Զմյուռնիայի և Կ.Պոլսի թերթերին («Արևելյան մամուլ», «Մասիս», «Սուրհանդակ», «Մանզումե» և այլն): Աշխատակցել է նաև թուրքերեն «Քալեմ» երգիծաթերթին՝ վերջինիս համար գրելով ֆրանսերեն ֆելիետոններ: Եղել է Կ.Պոլսի ազգային պատրիարքարանի քարտուղար: Գրել է երգիծական քրոնիկներ և նովելներ առօրյա հարցերի մասին: Լույս է տեսել նրա երկերի ժողովածուն «Ֆանթազիո» (1913) վերնագրով: Ստորագրել է նաև Ռատամես, Քրիզանթեմ ծածկանուններով:

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.