Encyclopedia

Սողոմոն Տարոնցի

Հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ Սողոմոն Տարոնցին (Սողոմոն Սահակի Մովսիսյան) ծնվել է 1904թ. դեկտեմբերի 27-ին (նոր տոմարով`   հունվարի 9, 1905թ.):
Սկզբնական կրթությունն ստացել է մանկավարժ և ազգագրագետ հոր մոտ։ 1915թ.-ին ծնողների հետ գաղթել է Ալեքսանդրապոլ (այժմ`   Գյումրի), սովորել ու ավարտել ամերկոմի 2-րդ աստիճանի դպրոցը։ 1926թ.-ին ընդունվել և 1930թ. ավարտել է Երևանի համալսարանի պատմագրական ֆակուլտետը։ 
 
Առաջին անգամ տպագրվել է 1925թ.-ին։ Երկար տարիներ զբաղվել է խմբագրական ու թարգմանական աշխատանքներով։ Ռուսերեն լույս են տեսել նրա «Գիրք երջանկության» (Երևան, 1952թ.), «Բանաստեղծություններ» (Երևան, 1956թ.) գրքերը։ Հայկական դպրոցի համար կազմել է դասագրքեր։ 
 
1934թ.-ից ԽՍՀՄ գրողների միության անդամ է, իսկ 1965թ.-ին ստացել է ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչում: Մահացել է 1971թ.։
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.