Encyclopedia

Նիլ Արմստրոնգ

Ամերիկացի տիեզերագնաց Նիլ Ալդեն Արմսթրոնգը ծնվել է 1930թ. օգոստոսի 5-ին Ուապակոնետայում (Օհայո, ԱՄՆ): Երկար տարիներ աշխատել է ՆԱՍԱ տիեզերական և գիտահետազոտական կայանում:

1970-1971 թվականներին եղել է կայանի փոխղեկավարը: 1969թ. հուլիսի 20-ին նա դարձավ առաջին մարդը, ով ոտք դրեց լուսնի վրա: Այդ պահին նա ասել է իր հայտնի՝ «Մի փոքր քայլ մարդու համար, սակայն հսկայական թռիչք՝ մարդկության համար» արտահայտությունը:

 

Մահացել է 1912թ. օգոստոսի 25-ին: Մահվանից հետո շատ են հիշում նրա ասած միտքը. «Տիեզերագնացները չեն մահանում շաբաթ օրը, համենայնդեպս ես ոչ մի այդպիսի դեպք չգիտեմ»: Զարմանալի պատահականությամբ Արմսթրոնգը մահացավ հենց շաբաթ օրը:

 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.