Encyclopedia

Իվան Տուրգենև

Իվան Տուրգենև (հոկտեմբերի 28 / նոյեմբերի 9, 1818 թ., Օրյոլ, Ռուսական կայսրություն - օգոստոսի 22 / սեպտեմբերի 3, 1883 թ., Բուժիվալ, Ֆրանսիա), ռուս գրող, Պետերբուրգի գիտությունների կայսերական ակադեմիայի թղթակից անդամ։
Իվան Սերգեևիչ Տուրգենևի ընտանիքը ծագում էր Տուլայի Տուրգենևների հին ազնվական տոհմից։ Իվանի հայրը`   Սերգեյ Նիկոլաևիչ Տուրգենևը (1793-1834թթ.), այն ժամանակ ծառայում էր գվարդիական հեծելազորային գնդում։ 
 
Վատթարացած ֆինանսական վիճակը կարգավորելու նպատակով 1816 թվականին ամուսնանում է բավականաչափ հարուստ Վարվարա Պետրովնա Լուտովինովայի (1787-1850թթ.) հետ։ Ապագա գրողի մայրը ծագում էր հարուստ ազնվականական ընտանիքից։
 
1833թ. Տուրգենևն ընդունվում է Մոսկվայի համալսարանի բանասիրական ֆակուլտետ։ Մեկ տարի անց Իվանի ավագ եղբայրն ընդունվում է գվարդիայի հրետանային գունդ: Ընտանիքը տեղափոխվում է Սանկտ-Պետերբուրգ, Իվան Տուրգենևը փոխադրվում է Պետերբուրգի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետ։ Ավելի ուշ ուսանում է նաև Գերմանիայում:
 
Տուրգենևի առաջին հրապարակումը լույս է տեսել 1836թ.-ին: «Ժողովրդական կրթության նախարարության ամսագրում» հրապարակում է Անդրեյ Մուրավյովի «Ճանապարհորդություն դեպի սուրբ վայրեր» ստեղծագործության հանգամանալից տեսությունը։
 
Մինչև 1837 թվականը նա գրել էր արդեն մոտ հարյուր փոքր բանաստեղծություն և մի քանի պոեմ (անավարտ «Ծերունու պատմությունը», «Խաղաղություն ծովի վրա», «Լուսնային գիշերվա ցնորքներ», «Երազ»)։
 
Հեղինակ է բազմաթիվ արձակ գործերի, որոնցից առավել հայտնի են և մի շարք լեզուներով (այդ թվում՝ հայերեն) թարգմանվել են հետևյալները՝ «Նախօրեին», «Ծուխը», «Հայրեր և որդիներ» վեպերը, «Որսորդի հիշատակարանը» պատմվածքների ժողովածուն, «Մումու», «Գարնանային ջրեր», «Հաղթանակող սիրո երգը» վիպակները և այլն:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.