Encyclopedia

Հովակիմ Լազարյանց

Մոսկվայի Լազարյան ճեմարանի հիմնադիր Հովակիմ Լազարյանցը ծնվել է 1743թ.-ի սեպտեմբերի 5-ին: Լազարյան ճեմարանը հիմնադրվել է 1815 թվականին Մոսկվայում մեծահարուստ Լազարյանների նախաձեռնությամբ և միջոցներով:
Սկզբում եղել է տարրական մասնավոր դպրոց և կոչվել է Հայկական Լազարյան (Եղիազարյան) ուսումնարան: Սովորել են միայն Լազարյան որդեգիրները:
 
1820-ական թվականներին ուսումնական ծրագրով համապատասխանել է ռուսական գիմնազիաների մակարդակին:
 
Հանրակրթական առարկաների հետ դասավանդվել են ռուսերեն, հայերեն, լատիներեն, ֆրանսերեն, գերմաներեն, պարսկերեն, թուրքերեն, արաբերեն:
 
Ճեմարանը դիմորդներ է պատրաստել համալսարան ընդունվելու համար, ինչպես նաև պաշտոնյաներ և հայկական դպրոցների ուսուցիչներ:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.