Encyclopedia

Պարալիմպիկ խաղեր

Պարալիմպիկ խաղերի գաղափարը ծնունդ է առել Անգլիայի Էլսբորի քաղաքի Ստոկ Մանդեւիլ հիվանդանոցում, Անգլիացի նեյրովիրաբույժ Լյուդվիգ աթմանի նախաձեռնությամբ: Նա սպորտը ներկայացրեց որպես հաշմանդամների վերականգնման լավագույն միջոց:

1948թ. Լոնդոնի Օլիմպիադային զուգահեռ կազմակերպվեցին միջազգային անվաթոռային խաղեր, որոնք ավելի շուտ ցուցադրական բնույթ ունեին: Իրականում այդ գաղափարը մարմնացում ստացավ միայն 1960թ. Հռոմի Օլիմպիական խաղերից մի քանի շաբաթ անց, երբ տեղի ունեցան առաջին պարալիմպիկ խաղերը: Այդ օրը 23 երկրների 400 հաշմանդամ մարզիկներ միաձուլվեցին օլիմպիական շարժմանը: Բացման արարողության ժամանակ, իր ելույթում Պողոս XXIII Պապը Լյուդվիգ աթմանին հռչակեց անդամալույծների Պիեր դը Կուբերտեն:
Առաջին մի քանի պարալիմպիկ խաղերին մասնակցում էին միայն սայլակավոր մարզիկները: Հետագայում նրանց միացան նաեւ ուղեղի կաթվածահարները, անդամահատվածները, կույրերը, խուլերը եւ այլն:
Պարալիմպիկ խաղերը ներկայումս կազմակերպում եւ կոորդինացնում է Միջազգային Պարալիմպիկ կոմիտեն (ՄՊԿ), որը 1992 թվից փոխարինելու եկավ Միջազգային կոորդինացնող կոմիտեին (ՄԿԿ): Այն ունի չորս բաղկացուցիչ մաս՝ լխավոր ասամբլեա, ործադիր կոմիտե, քարտուղարություն եւ մշտական կոմիտեներ:
Պարալիմպիկի սիմվոլը կարմիր, կանաչ, կապույտ կաթիլներն են, որոնք խորհրդանշում են միտքը, մարմինը եւ հոգին:

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.