Encyclopedia

Ակադեմիական թիավարություն

Ակադեմիական թիավարություն — ջրային մարզաձև։

 

Ակադեմիական թիավարությունը ջրային արագընթաց մարզաձև է, որի մրցումներին մասնակցում են և՜ տղամարդիկ, և՜ կանայք: Ակադեմիական թիավարությունն սկիզբ է առել Մեծ Բրիտանիայում, որտեղ առաջին մրցումներն անցկացվել են 1920-ական թվականներին: 
 
Այս մարզաձևում մարզիկները շարքով՝ մեկը մյուսի հետևից, նստում են շրջահոսելի իրանով բազմատեղանոց, թիակալներով թեթև մարզանավակներում: Ակադեմիական հակադիր թիակներով մարզաձևում մարզիկները թիավարում են 1-ական թիերով, իսկ զուգադիր թիակներով մարզաձևում՝ ավելի փոքր չափերի 2-ական թիերով: Թիմերը կազմված են լինում 1, 2, 4 կամ 8 մարզիկներից: Մրցումներն անցկացվում են լճերում, գետերում կամ բնական ջրանցքներում, իսկ Օլիմպիական խաղերի և աշխարհի առաջնությունների համար կառուցում են թիավարության արհեստական ջրանցքներ:
 
Տղամարդիկ մրցում են մեկտեղանոց , զույգ թիակներով երկտեղանոց, առանց ղեկորդի երկտեղանոց, ղեկորդով երկտեղանոց, զույգ թիակներով չորստեղանոց (զուգաքառյակ), առանց ղեկորդի չորստեղանոց, ղեկորդով չորստեղանոց և ութտեղանոց նավակով։
 
Կանայք մրցում են մեկտեղանոց, զույգ թիակներով երկտեղանոց, առանց ղեկորդի երկտեղանոց, ղեկորդով չորստեղանոց, առանց ղեկորի չորստեղանոց և ութտեղանոց նավակներով։
Տղամարդիկ մրցում են 2000 մետր, իսկ կանայք`   1000 մետր մրցատարածությունում:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.