Encyclopedia

Բադմինթոն

Փետրագնդակ կամ Բադմինթոն (անգլերեն`   Badminton), մարզախաղ, որն առաջացել է Հին Մալալայում։

 

 
Բադմինթոն մարզաձևն առաջացել է անգլիական հերցոգ Բոֆորտի նախաձեռնությամբ։ 1872-ին Բոֆորտը Հնդկաստանից իր Բադմինթոն կալվածքը բերեց գնդաթիեր և փետրավոր գնդակ, ուր առաջին անգամ ցուցադրեցին այդ խաղը, որն իր հերթին առաջացել է հնդկական «Պունե» խաղից։
 
Կանոնները
 
Մրցումները անց են կացվում 13,40 մետր երկարության և 5,20 մ լայնություն ունեցող խաղադաշտում, որը երկու կիսադաշտի է բաժանվում 155 սմ բարձրություն ունեցող ցանցով։ Մրցակիցները ձգտում են իրենց ձեռքում բռնած գնդաթիերով փետրագնդակին հարվածելով, այն ցանցի վրայով ուղարկել մրցակցի կիսադաշտը։ Մեկ մրցամասի հաղթող է ճանաչվում այն մարզիկը, որին հաջողվում է փետրագնդակը մրցակցի կիսադաշտում իջեցնել 15 անգամ, իսկ կանայք և խառը զույգերը`   11 անգամ։ 10-10 հաշվի դեպքում խաղամասը ավարտվում է 12-ից, 11-11-ի դեպքում`   13-ից և այսպես շարունակ։ Պաշտոնական մրցումներ անց են կացվում անհատների, զույգերի և խառը զույգերի միջև։ Հաղթող են այն մարզիկները և զույգերը, որոնք առաջինն են շահում երեք մրցամասերում:
Հայաստանումում բադմինթոնը սկսել է տարածվել 1960-ից:
 

 

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.