Encyclopedia

Քաղոց

Քաղոցը Հայկ Աղեղնավորի ուստրերից է եղել:

Նա օժտված է եղել մի զարմանալի կարողությամբ: Հաճախ նա ոստնում էր մինչև երկինք, բռնում ամպերի տուտը, քաշում և հասցնում Հայոց աշխարհի տապից չորացած անկյունները, ձեռքում սեղմում և ամպը վերածում բարեբեր անձրևի:

 

Ըստ Անանիա Շիրակացու և Հովհաննես Իմաստասերի՝ Քաղոցը Հայկ Նահապետի որդին է: Ըստ Հրաչյա Աճառյանի՝  Քաղոցը ստուգաբանվում է  «քաղ»- արու այծ բառից, նկատի ունենալով կենդանիների զուգավորումը: Կարծիքներ կան նաև, որ այն ծագել է «քաղել» բայից:
 
Քաղոց ամսվա  Վանատուր օրը տոնվել է Միհր աստծու ծնունդը: Այդ օրվա ընտրությունը պատահական չէ, քանի որ դեկտեմբերի 22-ին սկսվում է Արևագալը, և ցերեկներն սկսում են երկարել: Երկրի մեկ պտույտը Արևի շուրջը դարձել է այն ելակետը, որով հին հայերը կարողացել են ճշգրիտ հաշվարկել արեգակնային տոմարը: Տարբեր ժողովուրդներ տարվա սկիզբը տարբեր օրից,  իսկ թվագրությունը տարբեր տարուց են սկսել. դա կապված է եղել  այդ ժողովրդի կյանքում տեղի ունեցած կարևոր իրադարձությունների հետ: Օրինակ, կա  գիտականորեն  չհիմնավորված, այդպես ասած, Ադամի դրախտից արտաքսվելու օրից հաշվարկված «արարչության թվական», ըստ որի՝ այժմ 7205 թվականն է, Հին Հռոմի հիմնադրման օրվանից հաշված՝ այժմ 2759 թվականն է, մուսուլմանական որոշ ժողովուրդների համար այժմ 1426 թիվն է և այլն:  Ներկա 2006 թվականն էլ հաշվարկված է իբր թե «Քրիստոսի ծնունդի» օրից: Միջնադարում  հայերն օգտագործել են «Տոմարական թվարկություն հայոց», ըստ որի՝ այժմ 1455 թիվն է: «Հայոց փոքր թվական», ըստ որի՝ այժմ 922 թիվն է և «Հայոց բուն թվարկություն», ըստ որի՝ օգոստոսի 11-ից 4499 թվականն է: Կարևոր է այն, որ հայերը մինչև 18-րդ դարը  չօգտագործեցին Քրիստոսի ծննդից հաշվառվող օրացույցը՝  պահպանելով սեփականը, որի հետ էլ պահպանվեցին և մեր նախնիների ազգային դեմքն ու մշակութային արժեքները, որոնց թվում և Վահագն աստծո ծննդից հաշվարկվող թվարկությունը, ըստ որի՝ 2006թ. մարտի 21-ից 9590 թվականն է։
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.