Encyclopedia

Ջրային մարզաձևեր

Ջրային մարզաձևերով մարդիկ զբաղվել են վաղ անցյալից. դրանք հայտնի են ոչ միայն որպես սպորտի տարատեսակ, այլև հանգստի և զվարճանքի միջոց:

 

Կատարվել են նաև ջրին առնչվող բազմաթիվ տոներ: Ջրային մարզաձևերով զբաղվում են լողավազանում, գետերում, լճերում և նույնիսկ ծովում: Ջրային մարզաձևեր են լողը, ջրացատկը, գեղալողը (համաժամանակյա լող), սերֆինգն ու վինդսերֆինգը, թիավարությունը, ջրադահուկային, առագաստային, ջրաշարժիչային սպորտը և այլն: Սրանցից յուրաքանչյուրում մարզիկն օգտագործում է էներգիայի տարբեր տեսակներ. լողում և թիավարությունում՝ մկանների ուժի, առագաստային սպորտում և սերֆինգում՝ քամու և ալիքների, ջրաշարժիչային սպորտում՝ շարժիչի ուժի էներգիաները և այլն: 
Ջրային մարզաձևերով զբաղվող մարզիկները նախապես սովորում են լավ լողալ, սակայն արագընթաց գետերում և ծովում այդ մարզաձևերով անվտանգ զբաղվելու համար նույնիսկ գերազանց լողորդները կրում են փրկարարական բաճկոններ:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.