Encyclopedia

Հանդբոլ

Հանդբոլ, օլիմպիական խաղերի խաղային մարզաձև, որով զբաղվում են և՛ տղամարդիկ, և՛ կանայք։

 

Յուրաքանչյուր թիմի կազմում հանդես են գալիս 7 մարդ, որոնցից մեկը`   դարպասապահ։ Խաղի ընթացքում, որը բաղկացած է 30-ական րոպեանոց 2 խաղամասից, մրցակից թիմերի անդամները ձգտում են, գնդակը ձեռքով միմյանց փոխանցելով, մոտենալ մրցակցի դարպասին և իրենց առջև գտնվող 6 մետրանոց սահմանագծից ձեռքի նետումով գրավել դարպասին։
 
Հաղթանակը տրվում է մրցակցի դարպասը ավելի մեծ թվով գնդակներ անցկացրած թիմին։ Մրցումներն անցկացվում են 40x20 մետր չափսերի խաղահրապարակներում։ Դարպասն ունի 3x2 մ չափերը։ Խաղագնդակը կշռում է 325-400 գրամ`   կանանց և 425-475 գրամ`   տղամարդկանց համար։ Այն ունի 54-56 սմ շրջագիծ`   կանանց համար և 58-60 սմ շրջագիծ`   տղամարդկանց համար։
 
Պատմություն
 
Հանդբոլը աշխարհում մեծ տարածում է գտել 20-րդ դարի կեսերին։ Անցկացվում են աշխաչհի մայրցամաքների, պետությունների առաջնություններ և բազմաթիվ մրցաշարեր։ 1972-ին հանդբոլը ընդգրկվել է օլիմպիական խաղերի ծրագրում։
 
Հանդբոլը Հայաստանում

Հայաստանում հանդբոլով սկսել են զբաղվել 1922-ին։ Հանրապետության առաջնությունները սկսել են կազմակերպվել 1956-ին։ Հայաստանի հանդբոլի ֆեդերացիան հիմնադրվել է 1922-ին։

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.