Encyclopedia

Թիավարություն

Թիավարությունը 1936 թ-ից դարձել է օլիմպիական մարզաձև և ներառում է կանոեներով, բայդարկաներով և ակադեմիական թիավարությունները:

 

Կանոեներով մրցումներում մարզիկը մի ոտքով ծնկում է մաքոքանման մարզամակույկում՝ կանոեում, և միաբերան թիով թիավարում կա՜մ աջ, կա՜մ ձախ կողմից: Պաշտոնական մրցումներին մասնակցում են միայն տղամարդիկ՝ մեկտեղանոց կամ երկտեղանոց կանոեով: 
Բայդարկաներով մրցումներում մարզիկը նստում է նեղ, թեթև մարզամակույկում՝ բայդարկայում, և 2 ձեռքերով բռնած երկթև թիով թիավարում հերթականությամբ՝ մե՜կ աջ, մե՜կ ձախ կողմից: Մրցումներին մասնակցում են և՜ տղամարդիկ, և՜ կանայք:
 
Օլիմպիական խաղերում ջրային մրցարշավները տեղի են ունենում այդ նպատակով հատուկ կառուցած թիավարության ջրանցքում՝ 500 և 1000 մ ջրատարածություններում: Կանոեներով մրցում են միայն տղամարդիկ, բայդարկաներով՝ և՜ տղամարդիկ, և՜ կանայք:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.