Encyclopedia

Ջրադահուկային սպորտ

Ջրադահուկային սպորտը հատուկ դահուկներով ջրի մակերևույթի վրայով արագընթաց սահքն է քարշիչ մոտորանավակի օգնությամբ:

 

Ջրադահուկային սպորտը ներառում է ոլորասահք (սլալոմ), ցատկեր ցատկահարթակից և գեղասահք մարզաձևերը:
Ոլորասահքի մրցումներում ջրադահուկորդը, շրջանցելով մոտորանավակի շարժման գծի 2 կողմում տեղակայված խարսխալողանները, սահում է ջրի մակերևույթով: Մարզիկի ցույց տված արդյունքը որոշվում է ճիշտ շրջանցված խարսխալողանների թվով:
Ցատկահարթակից ցատկերի մրցումներում ջրադահուկորդն ընթացքից ցատկում է թեք ցատկահարթակից՝ նախապես բաց թողնելով քարշիչ մոտորանավակի ճոպանը: Արդյունքը գնահատվում է ցատկի երկարությամբ:
Գեղասահքի մրցումներում ջրադահուկորդն ընթացքի ժամանակ ցուցադրում է հնարավորինս շատ  շարժումներ՝ 90օ, 180օ, 360օ և ավելի աստիճանի շրջադարձեր, կողային սահումներ, որոնցից յուրաքանչյուրը գնահատվում է որոշակի թվով միավորներով: 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.