Encyclopedia

Ծովինար

Ծովինարը Նար, Նուրին (ծով և «նարու»–գետային ոգի բառերից) ջրի, ծովի, անձրևի աստվածուհին է հայ դիցաբանության մեջ։

Հայ ժողովրդական հավատալիքներում ու հեքիաթներում՝ ամպրոպային ոգի, փայլակի կամ կայծակի իգական անձնավորում, որի մասին եղած զրույցները նման են ամպրոպային դյուցազունների առասպելներին։ Ծովինարը հրեղեն, ցասումնալից էակ է, որ ամպրոպի ժամանակ խաղում է ամպերի մեջ և պատուհասող կարկուտ կամ պտղաբեր անձրև ուղարկում մարդկանց։ Երաշտի ժամանակ մարդկային թափորները, ծիսական երգերի ուղեկցությամբ, մաղթանքներ էին ուղղում Ծովինարին, որպեսզի նա անձրև տար դաշտերին։

Առասպելական զրուցներում և ժողովրդական վեպում ջրային տարերքի հետ կապված ամպերի կայծակնացայտ ոգի կամ ծովային ջրից հղիացած երկվորյակ դյուցազուննրի՝ Սանասարի ու Բաղդասարի մայրը։ «Սասնա ծռեր» էպոսի մի քանի պատումներում հանդես է գալիս նաև Ծովյալ խանում, Ծովյալ անվանաձևերով։ Ծովինարը հալածվում է, հետապնդվում, ենթարկվում զանազան վտանգների, ինչպես Սարանյուն՝ հնդկական, Լետոն՝ հունական, Ռեան՝ հռոմեական սուրբ երկվորյակների առասպելներում։
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.