Encyclopedia

Հոռի

Հոռին Հայկ Աղեղնավորի դուստրերի մեջ ամենագեղեցիկն էր:

Առասպելների համաձայն, նա ամեն լուսաբացին Մասիսի կատարից թռչում էր երկինք, փնջում արևի առաջին ճառագայթները և բերում ու սփռում Հայոց աշխարհի վրա: Շատ ճառագայթներ բռնելու պատճառով նրա դեմքը դարձել է հրափայլ: Եվ այդ պատճառով նրան անվանել են հուրի-փերի:

Ասված է, որ լատիններն էլ հայերից են վերցրել այս Հոռի անունը և իրենց գեղեցկության դիցուհուն կոչել Հորա: Նաև ասված է, որ պարսիկներն նրա դեմքով այնքան են հմայվել, որ Հոռիի անունով արեգակն անվանել են խոր: Հայերը գեղեցկուհի Հոռիին փաղաքշական անունով կոչել են Խորոտիկ: Հոռին մոռացվել է, խորոտիկը մնացել:
 
Ըստ Վանական Վարդապետի այն կապված է հոր (հորել, թաղել) բառի հետ։ Այդ ամսին մարդիկ իրենց հավաքած բերքը ամբարում էին հորերում։
Ըստ Ստ. Մալխասյանցի՝ «հոռի» նշանակում է ուռի, այսինքն՝ ուրթատունկ։
Կար ավանդույթ այն մասին, որ Հոռին Հայկ Նահապետի ամենագեղեցիկ դուստրն էր, և այդ անունից է առաջացել հուրի փերի անվանումը։ Հայերենում հոռին փաղաքշաբար կոչվել է խորոտիկ՝ շատ գեղեցիկ։

 

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.