Encyclopedia

Անգեղ

Անգեղ, հայկական ստորգետնյա թագավորության աստված:

Նրա անունով Աստվածաշնչում հայերեն է թարգմանվել շումերաաքքադական ստորգետնյա թագավորության աստծու`   Ներգալի անունը: Հավանաբար Անգեղի պաշտամունքը տարածված է եղել Անգեղ տուն գավառում, իսկ Անգեղ տան նախարարական տունը ծագել է նրանից կամ նրա քրմերի տոհմից: Անգեղ անունը առկա է նաև Տորք Անգեղի անվան մեջ, ինչը ցույց է տալիս այս երկու աստվածությունների կապը:

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.