Encyclopedia

Աթլետիկա

Աթլետիկա - օլիմպիական խաղերի ամենազանգվածային և կարևորագույն մարզաձևերից է, որն իր մեջ ընդգրկում է վազքերի և մարզական քայլքի, ցատկերի, մարզաիրերի նետումների և բազմամարտի մրցումներ։

 

Աթլետիկայի ծագումն ու զարգացումը
 
Աթլետիկական վարժությունները իրենց ծագման պատմությամբ տանում են հին աշխարհի խորքերը։ Հայտնի է, որ այնպիսի վարժություններ, ինչպխիսիք են վազքը, ցատկերը, նետումները, որպես բնականորեն անհարաժեշտ գործողություններ, հին ժամանակներից մարդը սկսել է կիրառել ամենօրյա կյանքում, աշխատանքում, կենցաղում։ Վազքը, ցատկերը և նետումները զգալի զարգացման են հասել Հին Հունաստանում, որոնք կազմել են հունական օլիմպիական խաղերի հիմքը։
 
Ժամանակակից աթլետիկան ամենից առաջ ճանաչում է գտել Անգլիայում։ 1837-ին Ռեգբի քաղաքում տեղի է ունեցել քոլեջի աշակերտների վազքի առաջին մրցումները`   մոտավորապես 2 կմ տարածությունում։ Շուտով այդպիսի մրցումներ են անցկացվում Լոնդոնում, Քեմբրիջում, Օքսֆորդում և այլուր։ Աստիճանաբար մրցումների ծրագրերը համալրվում են կարճ վազքերով, արգելավազքով, ծանրության նետումով։ 1851-ից ավելացան նաև հեռացատկն ու բարձրացատկը։ Անգլիայում աթլետիկայի հետագա զարգացմանը նպաստեց այն փաստը, որ 1864-ից սկսած յուրաքանչյուր տարի սկսեցին անցկացնել աթլետիկական մրցումներ ուսանողության միջև։ Այդ մրցումների ծրագրի մեջ մտնում էր վեց վազքային և երկու ցատկային ձև։ Ի դեպ, այդ ծրագիրը բավականին երկար ժամանակ մնաց անփոփոխ։ Արդեն 19-րդ դարի վերջին ծրագրի մեջ ավելացվեց գնդի հրումը և մուրճի նետումը։ 1880-ինԱնգլիայում ստեղծվում է աթլետիկական սիրողական ասոցացիա, որը բրիտանական կայսրության սահմաններում ստանում է ալետիկայի գծով բարձրակարգ օրգանի կարգավիճակ։
1870-ականներից Ֆրանսիայում նույնպես սկսում է զարգանալ աթլետիկան, նախ զինվորական լիցեյներում, հետագայում նաև ուսանողության շրջանում։
 
ԱՄՆ-ում աթլետիկայի զարգացման սկիզբը դրվեց 1868-ին, երբ ստեղծվեց Նյու-Յորքյան աթլետիկայի ակումբը։ Շուտով ԱՄՆ-ի աթլետիկայի զարգացման կենտրոն են դառնում համալսարանները, որոնք յուրաքանչյուր տարի անց են կացնում մրցումներ։
Ռուսաստանում ժամանակակից աթլետիկայի զարգացման սկիզբ դրվել է Պետրոգրադի մոտ եղած Տյարլև ամառանոցային վայրի երիտասարդությունը։ Այստեղ 1888-ին Պ. Պ. Մոսկվինի և նրա բարեկամների նախաձեռնությամբ ծնունդ է առնում երկրում առաջին աթլետիկական խումբը։ Այդպիսի խմբեր են ստեղծվում Գերմանիայում, Շվեդիայում, Նորվեգիայում և Կենտրոնական Եվրոպայի այլ երկրներում։
 
Փաստորեն, 19-րդ դարավերջին աթլետիկան, որպես առանձին մարզաձև, ճանաչում գտավ երկրների մեծ մասում։ Այս բոլորը հիմք հանդիսացավ վերականգնելու հին հունական օլիմպիական խաղերը։
1912-ին ստեղծվում է Միջազգային սիրողական աթլետիկական ֆեդերացիան (ԻԱԱՖ), որը փաստորեն աթլետիկայի զարգացման և միջազգային միջոցառումների անցկացման ղեկավար օրգանն էր։
Աթլետիկական սպորտում զգալի փոփոխություններ կատարվեցին Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Այդ ժամանակաընթացքում նկատելիորեն բարձրացավ շատ երկրների աթլետիկական նվաճումների մակարդակը, այդ դրվեց գիտական հիմքերի վրա։
 
Մրցումների տեսակները
 
Աթլետիկան բաղկացած է հինգ բաժիններից`   քայլք, վազք, ցատկեր, նետումներ և բազմամարտ, որոնք իրենց հերթին բաժանվում են շատ ձևերի և խմբերի։

 

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.