Encyclopedia

Ճեմարաններ

Հայ եկեղեցու հիմնադրումից ի վեր, կրթությունը առաջնային տեղ էր գրավում նրա առաքելության մեջ: Եկեղեցու կրթական դերը փոխվել ու վերամշակվել է պատմության ընթացքում, քանի որ փոխվել են հավատացյալների պահանջներն ու կարիքները:

Նախկինում ճեմարանները ծառայում էին մարդկանց ոչ միայն իբրեւ հոգեւոր կրթարաններ, քահանայական կրթություն ապահովելու, այնտեղ դասավանդվել են նաեւ այլ առարկաներ, որպեսզի քահանաները ստանձնեն նաեւ ժողովուրդին կրթելու դերը:

Որոշ մշակույթներում նույնիսկ հիմա ուսուցչի դերը հավասարեցվում է քահանայի ծառայությանը, քանզի երկուսն էլ ներգրավված են ազգի կրթության ու դաստիարակության գործում:
 
Հոգեւոր ճեմարանի հիմնական առաջնային նպատակը, ուսանողներին ձեռնադրության պատրաստելու հետ մեկտեղ, Աստվածաշնչի, փիլիսոփայության, Աստվածաբանության, հայրաբանության, Եկեղեցու պատմության ու դավանաբանական բնագավառներում կրթելն է: Երբ Հայ Եկեղեցու ճեմարանականները սովորում են այս ամենը, նրանց ուշադրության կենտրոնում են նաեւ մեր ազգի ու աշխարհի առջեւ ծառացած սոցիալական ու մշակութային խնդիրները:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.