Encyclopedia

Թեմեր

Այսօր Հայաստանյայց Եկեղեցին սփռված է աշխարհի տարբեր մայրցամաքներում: Դարեր շարունակ փախչելով հալածանքներից, իսկ վերջին ժամանակներում`   1915-1923 թթ-ը`   ցեղասպանությունից, հայերը հիմնել են համայնքներ եւ կառուցել եկեղեցիներ այն վայրերում, որտեղ ճակատագրի բերումով հայտնվել են:

Քանի որ հայերի քանակը ժամանակի ընթացքում փոփոխվել է, Եկեղեցին փորձել է հոգալ իր ժողովրդի կարիքները: Այն ունի հատուկ նվիրապետական կարգ, որը պահպանում է հավասարակշռությունը Եկեղեցու ներսում:

Այս հավասարակշռության կենտրոնը միշտ եղել է Ամենայն Հայոց Կաթողիկոսությունը, իսկ Եկեղեցու սիրտը, որտեղից այն ստանում է իր կենսատու ուժը, Հայաստանյայց Եկեղեցու կենտրոնն է`   Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը:
 
Հայաստանյայց Եկեղեցին փոխվել եւ զարգացել է`   հոգալու հավատացյալ ժողովրդի կարիքները 1700 ամյա պատմության ընթացքում:
 
Վարչականորեն մեծ գործ է կատարվել`   ընդգրկելու համար հավատացյալների լայն շրջանակ: Այսօր Եկեղեցու վարչական կառույցում ընդգրկված են ե’ւ հոգեւորականներ ե’ւ աշխարհականներ: Աշխարհի ցանկացած մասում, որտեղ կան հայկական Եկեղեցիներ եւ հավատացյալներ, այնտեղ գոյություն ունի Թեմ, որը ղեկավարվում է տվյալ թեմի Առաջնորդի կողմից: Յուրաքանչյուր թեմ բաղկացած է ծխերից եւ համայնքներից:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.