Encyclopedia

Թեմիս

Թեմիսը (հուն.՝ Θέμις, տիտանուհի) Զևսի կինն էր, Հորաների և Մոյրաների մայրը (ըստ Էսքիլեսի՝ Պրոմեթևսի մայրը), արդարության, օրինականության և կանխագուշակումների աստվածուհին։

Մայր Գեայից ստացել էր Դելփյան պատգամատունը , որպեսզի հետագայում սրբավայրը հանձներ իր քույր Փեբեին (Ապոլլոնի տատին). ըստ այլ մեկնության, պատգամատունը հիմնել է ինքը՝ Փեբեն։ Թեմիսը դադարելով Զևսի կինը լինելուց, Դիկեի հետ միասին, դառնում է գերագույն աստծու խորհրդատուն։ Նա հաղորդում է մարդկանց Զևսի պատգամները և հրամանները։ Թեմիսը պատկերվել է աչքերը կապած (անաչառության խորհրդանիշ), ձեռքին առատության եղջյուր և կշեռք։ Այլաբանորեն Թեմիս նշանակում է արդարադատություն, օրենք. Թեմիս քրմեր՝ օրենքի սպասավորներ, դատավորներ, իրավաբաններ։

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.