Encyclopedia

Ռեգբիի պատմությունը

Ռեգբիի ծագումը հայտնի է 1823 թվականին Անգլիական Ռեգբի քաղաքի դպրոցում ֆուտբոլային խաղի ժամանակ կատարված դեպքից հետո երբ Ուիլիամ Վեբ-Էլլիսը վերցնելով ֆուտբոլի գնդակը ձեռքերում և վազեց դեպի հակառակորդի դարպասը։

 

Չնայած նրան որ այս պատմական տարբերակը համարվում է կասկածելի, Ռեգբիի Աշխարհի Գավաթը կրում է հենց Ուիլիամ Վեբ-Էլլիսի անունը։ Ռեգբին հիմք է առել նորաստեղծ խաղից որով սկսել էին մրցել Ռեգբի քաղաքի դպրոցում։ Նախկին ռեգբիստ և Քեմբրիջի ուսանող Ալբերտ Պելլը համարվում է առաջին թիմի հիմնադիր և այդ ժամանակներում տարբեր դպրոցներ (Ռեգբի և Էտոն քաղաքներից) նույնպես խաղալով միևնույն խաղը տարբեր կանոններով ձգտում էին պահպանել իրենց նախնտրած կանոնները նաև համալսարանների համար։
 
Վաղ ժամանակների ռեգբիի զարգացման համար զգալի իրադարձություն եղան այն որ 1845-ին Ռեգբի քաղաքի դպրոցում լույս տեսավ առաջին գրառված ռեգբիի կանոնները, 1863-ին Blackheath ակումբը որոշեց լքել Ֆուտբոլի ասոցացիան և 1871-ին կազմավորվեց առաջին Ռեգբի-ֆուտբոլի միությունը (Rugby Football Union): Սպորտաձևի սկզբնական անվանումը հայտնի է ինչպես «ռեգբի-ֆուտբոլ» սակայն 1895-ի վերջնական անջատումից հետո այն վերանվանվեց Rugby Union։ Ինչ վերաբերվում է երկրպագուներին, ապա բոլորն էլ սովոր են անվանել այն ուղղակի – ռեգբի, երբ պետք չի տարանջատել այլ տեսակներից։
 
Ռեգբիի առաջին միջազգային հանդիպումը կայացել է 1871-ի Մարտի 27-ին Անգլիայի և Շոտլանդիայի հավաքականների միջև։ 1881-ին Իռլանդիան և Ուելսը նույնպես ներկայացրեցին իրենց ազգային հավաքականները և 1883-ին տեղի ունեցավ առաջին Home Nations Առաջնությունը։ Նույն թվականին կայացավ նաև Ռեգբի 7-ի մրցաշարը Մելրոուսում - Melrose Sevens անվանմամբ որը մինչ այժմ անց է կացվում տարին մեկ անգամ։ Հինգ տարի անց երկու կարևորագույն արտերկրյա տուրեր կազմակերպվեցին (որպես ոչ պաշտոնական) Բրիտանական կղզիների ռեգբիստների համար երբ նրանք այցելեցին Ավստրալիա և Նոր Զելանդիա։ Այդ այցը հիմք հանդիսացավ British and Irish Lions-ի տուրերի համար։ Իր հերթին Նոր Զելանդիան 1888-ին նույնպես արտերկրյա այց ունեցավ դեպի Բրիտանիա որը նույնպես առաջինն էր նրանց համար։
 
1905-ից 1907 թվականներին հարավային կիսագնդի երեք երկրների լավագույն հանդես եկող ակումբները այցելեցին հյուսիսային կիսագունդ – Դեյվ Գալահերի Նոր Զելանդական ակումբը 1905-ին, Պոլ Ռուսի Հարավ–Աֆրիկյան Հանրապետության ակումբը 1906-ին և Հերբերտ Մոուրանի Ավստրալական ակումբը 1906-ին։ Թիմերը իրենց այցով բերեցին նոր խաղաոճ և մարտավարություն ոչնչացնելով այն կասկածները որոնք կային կազմակերպման փուլում։ 1905-ին Ֆրանսիան նույնպես միացավ միջազգային հանդիպումներին։
 
Առաջին համաշխարհային պատերազմում միջազգային ռեգբիի մրցույթները դադարեցին սակայն մրցույթները շարունակվեցին Նոր Զելանդական Բանակային թիմում։ Երկրորդ համաշխարհային պատերազմը էլ ավելի կանգնեցրեց ռեգբիի ընթացքը Իտալիայում, Գերմանիայում և Ռումինիայում։ Միջազգային հանդիպումների թիվը այդ ժամանակաշրջանում կտրուկ նվազեց, բայց չնայած դրան Քեմբրիջը և Օքսֆորդը շարունակում էին պահել ավանդույթ դարցած ամենամյա համալսարանային մրցույթը։
 
Առաջին պաշտոնական Ռեգբի 7-ի միջազգային մրցաշարը անց է կացվել 1973-ին Մյուրեյֆիլդում որպես Շոտլանդական Ռեգբիի հարյուրամյակի տոնախմբության մաս։ 1987-ին կայացավ առաջին ռեգբիի աշխարհի առաջնությունը Նոր Զելանդիայում և Ավստրալիայում, որի հաղթողներն էին նորզելանդացիները։ Առաջին Ռեգբի 7-ի աշխարհի առաջնությունը կայացել է 1993-ին Մյուրեյֆիլդում։
Ռեգբին պաշտոնապես համարվում էր սիրողական սպորտաձև, սակայն 1995-ին Միջազգային Ռեգբիի Խորհուրդը հայտարարեց այն «բաց» և անսահմանափակ։
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.