Encyclopedia

Ավստրալական ֆուտբոլ

Ավստրալիական ֆուտբոլ խաղում են 18-ական մարզիկ ունեցող թիմերով, ձվաձև դաշտում և ձվաձև գնդակով:

Խաղացողներին թույլատրվում է գնդակին հարվածել ձեռքով՝ ափով և բռունցքով, սակայն արգելվում է գնդակը միմյանց նետել: Թույլատրվում է նաև գնդակը ձեռքերով բռնած վազել դաշտում, սակայն յուրաքանչյուր 10 մետրը մեկ`   խաղացողը գնդակով ամպայման պետք է հարվածի գետնին:

Ավստրալական ֆուտբոլին բնորոշ են ձեռքերով գնդակին հասցվող հեռահար հարվածները և բարձր թռչող գնդակի տպավորիչ որսումները: Դարպասը կազմված է ուղղահայաց կանգնեցված 6 մ բարձրության 4 ձողերից: Եթե գնդակը դարպասից ներս է մտնում երկու ներքին ձողերի միջով, թիմն ստանում է 6 միավոր: Մյուս բոլոր դեպքերում թիմը միավոր չի վաստակում: Խաղը բաղկացած է 25-րոպեանոց 4 խաղափուլից:

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.