Health Corner

Նոյեմբերի 25-ին Ռուսաստանում նշում են Մայրության օրը

Աշխարհում, հավանաբար, չկա մի երկիր, որտեղ չի նշվում Մայրության օրը, հայտնում է calend.ru-ն՝ հավելելով, որ Ռուսաստանում այդ օրը հռչակվել է 1998թ.։

Այդ թվականի հունվարի 30-ին, այդ ժամանակ նախագահ Բորիս Ելցինի որոշմամբ՝ նոյեմբերի վերջին կիրակի օրը հայտարարվեց Մայրության օր։

Նման նախաձեռնությամբ հանդես էր եկել Պետդումայի կանանց, ընտանեկան և երիտասարդության հարցերի հանձնաժողովը։
 
Կինը, դառնալով մայր, ձեռք է բերում լավագույն հատկանիշերը՝ բարություն, սեր, հոգատարություն, համբերություն և ինքնազոհողություն։
 
Եվրոպական բազմաթիվ երկրներում, ԱՄՆ-ում, Կանադայում, Չինաստանում, Ճապոնիայում Մայրության օրը նշվում է մայիսի երկրորդ կիրակի օրը, իսկ Հայաստանում՝ ապրիլի 7-ին։
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.
The information was provided by the Med-Practic Company