Health Corner

Կայացան վերարտադրողական տարիքի կանանց մոտ հակաբեղմնավորիչների կիրառմանը նվիրված դասախոսություններ

Հայաստանում «Գեդեոն Ռիխտեր» դեղագործական ընկերության ներկայացուցչությունը, շարունակելով դեղամիջոցներին նվիրված դասախոսությունների շարքը, դեկտեմբերի 4-ին տեղի ունեցած հերթական դասախոսության ժամանակ ներկայացրեց երկու նոր դեղամիջոցներ`   «Միդիանան» եւ «Լինդինետ 30-ը»: Վերջիններս մոտ մեկ տարի է, ինչ կան հայաստանյան շուկայում:

«Միդիանայի» կիրառման հնարավորությունների մասին զեկույցով հանդես եկավ բ.գ.դ., պրոֆ.Կարինե Առուստամյանը: Նա ելույթը սկսեց`   շնորհակալություն հայտնելով գիտնական Գեորգի Պինկուսին, ով 1960 թ. ստեղծել է առաջին օրալ հակաբեղմնավորիչը, որից հետո կանայք կարողացան հսկել իրենց վերարտադրողական ֆունկցիան: Նա նշեց`   մարդկության ողջ պատմության ընթացքում իրար զուգահեռ ընթացել են երկու կարեւոր գործընթացներ. մեկը`   ծնելիություն ևանցանկալի  հղիության կանխում։ Ընթանում է նաեւ մեկ այլ կարևոր  գործընթաց`   օրեցօր կատարելագործել հակաբեղմնավորիչ միջոցները:

Մասնագետը կարևորեց հակաբեղմնավորիչների ընդունումը`   ներկայացնելով հետազոտության արդյունքներ, որոնք ցույց են տալիս`   ամեն տարի բեղմնականխումը հնարավորություն է տալիս խուսափելու 22 մլն չպլանավորված հղիությունից, 25 մլն հղիության արհեստական ընդհատումներից, ինչպես նաեւ կանխում է 150.000 մայրական մահացության դեպքեր: Կարինե Առուստամյանի խոսքով`   չնայած նրան, որ հակաբեղմնավորիչները նման դրական արդյունքների կարող են հանգեցնել, այնուամենայնիվ, կանայք հաճախ են խուսափում այդ միջոցների օգտագործումից`   տարբեր պատճարներով։
 
Կ. Առուստամյանը նշեց`   հակաբեղմնավորիչը, առհասարակ, պետք է ունենա դաշտանային ցիկլի կանոնավոր հսկողություն հատկություն, եւ փաստեց, որ «Միդիանայի» ազդեցության տակ, վեցերորդ ամսում 20.787 կանանց մոտ, ինչպես ցույց են տվել հետազոտությունները, դաշտանը կրճատվել է միջինը հասնելով չորս օրվա, նվազել է դաշտանային արյան քանակը: Նա հավաստիացրեց, որ այս գործոնները հետագայում կանանց մոտ չեն կարող առաջացնել խնդիրներ կապված պտղաբերության հետ: Ավելին,  «Միդիանան», օրինակ, կիրառվում է ձվարանային պոլիկիստոզ համախտանիշով տառապող կանանց բուժման նպատակով: Շարունակելով ներկայացնել «Միդիանայի» առավելությունները`   Կ. Առուստամյանը նկատեց. կանայք հաճախ չեն օգտագործում հակաբեղմնավորիչներ`   խուսափելով քաշի ավելացումից, իսկ տվյալ դեպքում հետազոտությունները ցույց են տվել, որ նման դեպքեր գրեթե չեն գրանցվել, քանի որ քաշի ավելացումն աննշան տոկոս է կազմում, ավելին`   «Միդիանան» կիրառվում է նախադաշտանային համախտանշով տառապող կանանց մոտ`   այտուցվածությունը, քաշի ավելացումը, տրամադրության անկումը և այլ ախտանիշներ կանխելու նպատակով:
 
«Միդիանան»`   որպես հակաբեղմնավորիչ միջոց, առաջին հերթին, կանանց համար պաշպանվածություն է, հնարավորինս կրճատում է  է դաշտանի տեւողությունը, արյան կորուստը եւ, ապահովում բարձր հակաբեղմնավորիչ հատկություն, և միաժամանակ  հնարավորություն է տալիս բուժելու կանանց մի շարք հիվանդություններ ու համախտանիշներ, փոխարենը տալով նրանց առողջ մնալու,, մայրանալու, և ինչու չէ`   նաև գեղեցկանալու հնարավորություն:  
 
–   Տիկի՛ն Առուստամյան,  ե՞րբ չի կարելի օգտագործել դեղամիջոցը, ի՞նչ հակացուցումներ կան: 
 
–   Գոյություն ունեն դեղամիջոցի օգտագործման չափորոշիչներ. ցանկացած բժիշկ պետք է օգտվի այդ չափորոշիչներից`   դեղամիջոցը նշանակելուց առաջ:  Միայն նման դեպքերում է հնարավոր խուսափել բոլոր բարդություններից:
 
–   Այսինքն՝ դեղամիջոցն անգամ բեղմնականխման համար օգտագործելու դեպքում անհրաժեշտ է բժշկի խորհրդատվությո՞ւն:
 
–   Բեղմնականխման ցանկացած մեթոդ ընտրելու դեպքում պետք է անպայման խորհրդակցել բժշկի հետ եւ ընտրել տվյալ զույգին հարմար մեթոդ:
 
–   «Միդիանայի» գործնական կիրառությունը Ձեր պրակտիկայում ավելի հաճախ բուժակա՞ն նպատակով է, թե՞ բեղմնականխման:
 
–   Իմ մասնագիտությունն այնպիսինն է, որ հիմնականում նշանակում եմ բուժական նպատակով:
 
Կայացան Կարինե Առուստամյանի և Դոնարա Ալագյոզյանի դասախոսությունները`   նվիրված վերարտադրողական տարիքի կանանց մոտ հակաբեղմնավոերիչների կիրառմանը
 
Ամփոփելով դասախոսությունը`   Կ. Առուստամյանը նշեց, որ ցանկացած դեղամիջոց նշանակելու դեպքում հաշվի են առնվում թե՛ դրական, թե՛ բացասական կողմերը, եւ բժշկի ամենակարեւոր պարտականությունն է ամեն ինչ անել`   հիվանդին չվնասելու համար: «Երեւի բոլորի մոտ հարց է առաջանում՝ կա՞ արդյոք կապ օրալ հակաբեղմնավորիչների եւ քաղցկեղի միջեւ: Դիտարկումները թույլ են տալիս ենթադրել, որ օրալ հակաբեղմնավորիչների օգտագործումը չի մեծացնում քաղցկեղի զարգացման ռիսկը, այսինքն`   եթե մի կին օգտագործում է օրալ հակաբեղմնավորիչներ`   բուժական կամ բեղմնականխման նպատակով, իսկ մյուսը`   ոչ, նրանք քաղցկեղի զարգացման ռիսկերը նույնն են»,- ասաց Կարինե Առուստամյանը:
 
«Լինդինետ» դեղամիջոցի մասին խոսեց բ.գ.թ. Դոնարա Ալագյոզյանը: Նա նշեց, որ մինչեւ հիմա կար «Լինդինետ 20», որը նույնպես օգտագործվում էր ե՛ւ որպես հակաբեղմնավորիչ, եւ բուժական նպատակով, սակայն հիմա Հայաստանում գրանցված է արդեն «Լինդինետ 30», ուստի կարիք կա առանձնացնելու`   որը երբ օգտագործել… Խոսքը վերաբերում է հատկապես տարիքային խմբերին. դեղամիջոցն օգտագործվում է հիմնականում դաշտանային ցիկլի ժամանակ ի հայտ եկած ցավային համախտանիշների բուժման նպատակով: «Լինդինետ 20»-ը խորհուրդ է տրվում օգտագործել երիտասարդ կանանց, իսկ «Լինդինետ 30» -ը՝ ավելի հասուն տարիքում. վերջինս լիարժեք կոմպենսացնում է ցավային համախտանիչը, որով տարիներ շարունակ տառապում են շատ կանայք ու կորցնում աշխատունակությունը: Բացի այդ. «Լինդինետ 30»-ը ցուցված է էնդոմետրիոզի բուժման համար`   ելնելով նրանում պարունակվող հեստագենային կոմպոնենտի`   հեստոդենի առանձնահատկություններից:
 
Ալագյոզյանի խոսքով`   լիարժեք բուժման համար պետք է օգտագործել վեցից տասներկու ամիս: Նա նաեւ տեղեկացրեց, որ ներկայումս հակաբեղմնավորիչների օգտագործումը բուժական նպատակներով սկսել է լայն տարածում գտնել:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.
The information was provided by the Med-Practic Company