Encyclopedia

Հեկատոնքեյրներ

Հեկատոնքեյրները (հուն.՝ ἑκατόν, հուն. նշ. հարյուր ձեռնանիներ), հին հունական դիցաբանությունում ստորերկրյա ուժերը անձնավորող հարյուր ձեռնանի և հիսուն գլխանի հսկաներն էին։

Ըստ Հեսիոդոսի, Հեկատոնքեյրները Ուրանոսի, և Գեայի երեք որդիներն էին՝ Բրիարեոս, Կոտտես և Գիես։ Տիտանների հետ կռվի թեժ պահին Օլիմպոսի աստվածները դիմել են Հեկատոնքեյրներին և վերջիններիս հաղթանակը ապահովել է օլիմպոսյանների հաղթանակը։ Հաղթանակից հետո Հեկատոնքեյրները հսկում են Աիդ գլորված տիտաններին։ 

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.