Health Corner

Գիտաժողով «ՔԱՆԿՈՐ» բժշկական կենտրոնում

«ՔԱՆԿՈՐ» բժշկական կենտրոնում պարբերաբար անց են կացվում գիտա-գործնական հավաքներ տարբեր պոլիկլինիկաների և բժշկական կենտրոնների ինչպես սրտաբանների, այնպես էլ այլ մասնագետների մասնակցությամբ: Հերթական հավաքը տեղի ունեցավ 2012թ. դեկտեմբերի 8-ին «ՔԱՆԿՈՐ» ԲԿ-ի գիտաժողովների դահլիճում`   հետևյալ ծրագրով.

1.  «Սրտի իշեմիկ հիվանդության ժամանակ դիագնոստիկ կորոնարոգրաֆիայի և կորոնար զարկերակների վրա ինվազիվ միջամտություններ կատարելու ցուցմունքներն ըստ միջազգային բժշկական ուղեցույցների»

2. «Սրտի իշեմիկ հիվանդության ժամանակ ինվազիվ միջամտությունների և կոնսերվատիվ բուժման արդյունքների համեմատությունը»
 
3. «Սրտի իշեմիկ հիվանդությամբ տառապող հիվանդների մոտ կորոնար ինվազիվ միջամտությունների հնարավոր բարդությունները»
 
4. «Սուր կորոնար սինդրոմի և սրտամկանի սուր ինֆարկտի ժամանակ ինվազիվ միջամտության և կոնսերվատիվ բուժման արդյունքների համեմատությունը մեր փորձի հիման վրա»
 
5. «Տելեմեդիցինա - Հեռաբժշկություն». կիրառումը արդի գործնական բժշկության մեջ
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.
The information was provided by the Med-Practic Company