Health Corner

Հայտնի է ԵՊԲՀ-ի ռեկտորի անունը

Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում այսօր`   դեկտեմբերի 17-ին,տեղի է ունեցել կառավարաման խորհրդի նիստը եւ բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պրոռեկտոր Միքայել Նարիմանյանը միաձայն ընտրվել է բուհի ռեկտորի պաշտոնում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կրթության եւ գիտության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Բաղդասարյանը:

Նշենք, որ ԵՊԲՀ-ի ռեկտորի պաշտոնը թափուր էր մնացել այն բանից հետո, երբ բուհի ռեկտոր Դերենիկ Դումանյանը նշանակվել է Առողջապահության նախարար: Ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին մասնակցելու համար դիմել է միայն  նույն բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, դոկտոր, պրոֆեսոր Միքայել Նարիմանյանը:

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.
The information was provided by the Med-Practic Company