Encyclopedia

Գրաֆիկներ

Գրաֆիկը գծապատկերով տեղեկություններ ներկայացնելու եղանակ է:

Վիթխարի քանակությամբ թվեր թվարկելու փոխարեն՝ գրաֆիկը դրանք ներկայացնում է գծապատկերի տեսքով, որը ներկայացնում է այդ թվերի փոփոխության բոլոր առանձնահատկությունները և հնարավորություն տալիս թվային արժեքները համեմատել միմյանց հետ:

Գոյություն ունեն գրաֆիկների տարբեր տեսակներ: Առավել տարածված են 
  • գծային գրաֆիկները,
  • տրամագիրները (դիագրամներ)
  • շրջանաձև սխեմաները:
Գծային գրաֆիկների օգնությամբ ամենից դյուրին է համեմատել թվերը միմյանց հետ: Գծային գրաֆիկներն օգտագործվում են բազմաբնույթ տեղեկություններ ներկայացնելու համար. օրինակ՝ բնակչության աճը, հիվանդի ջերմաստիճանի բարձրացումը, երկրի դրամական շահույթը կամ վաճառված ապրանքների քանակությունը`   ժամանակից կախված: Գծային գրաֆիկները ներկայացվում են հորիզոնական և ուղղահայաց թվագրված գծերով (առանցքներով), սահմանազատված հարթության մեջ: Առանցքներից մեկի վրա տեղադրվում են անկախ փոփոխականի (օրինակ՝ ժամանակի), մյուսի վրա՝ կախյալ մեծության (օրինակ՝ ջերմաստիճանի) արժեքները, և կորի տեսքով պատկերվում է դրանց կախվածությունը:
 
Տրամագիրներն ավելի հարմար են տարբեր մեծություններ միմյանց հետ համեմատելու համար. օրինակ՝ ձեր տան մոտով ամեն օր անցնող տարբեր մակնիշների ավտոմեքենաների թիվը:
 
Շրջանաձև սխեմաները նման են անհավասար կտորներով կտրտված կարկանդակի: Դրանք օգտագործում են, երբ հարկ է լինում ցուցադրել ամբողջի և նրա տարբեր մասերի միջև եղած հարաբերակցությունը. օրինակ՝ յուրաքանչյուր մայրցամաքում ապրող բնակչության տոկոսը: 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.