Encyclopedia

Քաոս

Քաոսը հունական դիցաբանության աստվածներից է։ Ըստ դիցաբանության`   Քաոսից է սկիզբ առնում ամեն ինչը։ Քաոսը ապրել է մթության մեջ, որի պատճառով նրա կերպարանքը հնարավոր չէ նկարագրել։

Ըստ հունական դիցաբանության`   ամենից առաջ գոյություն է ունեցել միայն հավիտենական, անսահման մթին Քաոսը։ Նրա մեջ էր ամփոփված աշխարհի կյանքի աղբյուրը։ Ամեն ինչ առաջացել է Քաոսից`   ամբողջ աշխարհն ու անմահ աստվածները։ Քաոսից է առաջացել նաև Երկրի աստվածուհին`   Գեան։

Քաոսից է առաջացել Տարտարոսը`   ահավոր անդունդը, լեցուն հավիտենական խավարով, Սերը`   Էրոսը`   ամեն ինչին կենդանություն տվող։
 
Սկսելով աշխարհի ստեղծումը`   անսահման Քաոսը ծնեց հավերժական Խավարը`   Էրեբոսը և մութ Գիշերը`   Նիքսը։ Իսկ Խավարից ու Գիշերից առաջ եկան հավերժական Լույսը`   Եթերը, պայծառ օրը`   Հեմերան։ Գիշերն ու ցերեկը սկսեցին հաջորդել իրար:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.