Encyclopedia

Թվեր

Առանց թվերի դժվար է պատկերացնել մեր կյանքը:

Թվերը մեզ պետք են ամեն քայլափոխի, երբ որոշում ենք, թե որ համարի երթուղային տաքսին նստենք, երբ ուզում ենք իմանալ, թե ի՞նչ արժե որևէ ապրանք, կամ քանի՞ տարեկան է մեզանից որևէ մեկը, երբ փողոցում փնտրում ենք որևէ համարի շենք և այլն: Դեռևս հնում մարդիկ հորինել են թվերը գրի առնելու բազմազան եղանակներ: Ներկայումս այդ նպատակով մենք օգտվում ենք հատուկ նշաններից, որոնք կոչվում են թվանշաններ:

Թվերն անվանելու համար օգտագործվում են պարզ և բաղադրյալ անուններ. օրինակ վեցը, տասը, վաթսունը, հարյուրը (տասը տասնյակ), հազարը (տասը հարյուրյակ), միլիոնը (հազար հազարյակ) և միլիարդը (հազար միլիոն) պարզ անուններ են, իսկ դրանց միավորումից ստացվածները`   ասենք, տասնվեցը, վաթսունվեցը, հարյուր վաթսունը, հազար հարյուր վաթսունը և այլն`   բաղադրյալ: 
 
Թվերի գրանցման հնդկա-արաբական համակարգում օգտագործվում է 10 թվանշան՝ 0-ից մինչև 9: Հռոմեական թվերը նշանակվում են լատինական տառերով, օրինակ I (1), V (5), X (10) և այլն: Չինական համակարգում 1,2,3 թվերը նշվում են համապատասխանաբար 1, 2, 3 գծիկներով: 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.