Health Corner

Խնձոր

Բաղադրությունը. ջուր`   82-88%, շաքարներ`   7.4-14%, խնձորաթթու`   0.2-0.8%, դաբաղող նյութեր`   0.07-0.2%, մոխրացող մնացորդ`   0.6-0.6%:

Պարունակում է նաև 16 մգ կալցիում, 248 մգ կալիում, 9 մգ մագնեզիում, 11 մգ ֆոսֆոր, 0.63 մգ երկաթ, 0.11մգ պղինձ, 0.15 մգ ցինկ և համարյա բոլոր վիտամինները:

Կիրառությունը

Պլինուսը գրել է, որ ինքը մի կնոջ մոտ բուժել է գանգրենան`   խոցի վրա դնելով փտած խնձորներ:
 
Ճարպի հետ տրորված խնձորը քսել են ճաքճքած ձեռքերին, շուրթերին, պտուկներին: Կալիումի աղերի, տանինի պարունակության շնորհիվ խնձորն արգելակում է օրգանիզմի միզաթթվի կուտակմանը: Շենյենխնձորի չորացրած կեղևից ստացված ալյուրով (մեկ ճաշի գդալը`   մեկ բաժակ ջրի հետ) հաջողությամբ կիրառել է երիկամային ու միզապարկային քարերի բուժման համար: Հում խնձորն օգտակար է դիզենտերիայի,գլխացավի, դեղնախտի, պնդության, աղիքային բոլոր տեսակի հիվանդությունների, սակավարյունության,փքվածության դեպքում:
 
Շատ օգտակար է խնձորային մոնոդիետան`   7-14 օրով (օրական ուտել 400-500 գր խնձոր): Ամիրդովլաթ Ամասիացին գրում Է, որ եթե խնձորը եփվի, տրորվի ու դրվի աչքին, կսրի տեսողությունը և կհանգստացնիցավը: Թթու խնձորը մահացու թունավորումների դեմ է, տերևների հյութը`   ուռուցքների:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.
The information was provided by the Med-Practic Company