Health Corner

Նուռ

Բաղադրությունը. ջուր`   83-85%, շաքարներ`   10-19%, ազոտային նյութեր`   0.5-0.6%, ճարպեր`   0.15%, էքստրակտային նյութեր`  1.6-1.8%, բջջաթաղանթ`   2.8-3%, մոխրային մնացորդ`   0.28-0.3%: Պարունակում է նաև 5 մգ վիտամին С, Вխմբի վիտամիններ, դաբաղանյութեր:

Կիրառումը

Աոաջինր Հիպոկրատն է հիշատակում նռան բուժիչ հատկությունների մասին: Նա նռան հյութն օգտագործել է ստամոքսային հիվանդությունների, իսկ կեղևը`   դիզենտերիայի ու վերքերի բուժման դեպքում:
 
Բերտպինին նռան հյութն օգտագործել է թութքի դեմ: Հյութը կարելի է օգտագործել նաև կոկորդայինհիվանդությունների բուժման համար: Արմատի կեղևի եփուկը ճիճվասպան է: 
 
Կեդևը կարելի է նաև չորացնել,աղալ և խառնել սննդի հետ: Ընդհանրապես, չինական բժշկության մեջ խիստ տարածում է գտել չորացրածբույսերի, պտուղների, սերմերի սոլացված (ալյուրի տեսքով) օգտագործումը: 
 
Չինացի բժիշկները գտնում են, որդեղաբույսերն ուժգին ազդեցություն են գործում այս տեսքով և ոչ թե  եփած վիճակում:
 
Ծադկի եփուկն օգտագործում են բերանի հիվանդությունների, լուծի դեպքում: Այրվածքների դեպքում  կարելի էվերքը լվանալ մինչև 10% նոսրացված նռան հյութով, որից հետո պետք է ցանել պտղի կեղևի փոշի և վերքըչկապել: Այն զարմանալիորեն արագ է առողջանում:
 
Նուռն օգտագործում են նաև ջրգողության, դեղնախտի, սրտի անկանոն աշխատանքի դեպքում: 
 
Արևելյանժողովրդական բժշկության մեջ մանրացված արմատը`   հալվեի հետ, որպես ցավազրկող միջոց է օգտագործվում:
 
Մի քանի դեղատոմսեր
 
Մեկ թեյի գդալ ծաղիկները կամ պտղակեդևը եփել մեկ բաժակ ջրի մեջ, պահել 2 ժամ, քամել և օգտագործելօրական 3 անգամ ճաշից առաջ`  1 ճաշի գդալ:
 
Հյութն օգտագործել ուտելուց 20 րոպե առաջ, օրական 4 անգամ`   1/4 բաժակի չափով: 2-3 ճաշի գդալ ծաղիկները փաթաթել թանզիֆի (մառլյայի) մեջ, մի քանի րոպե պահել եռացող ջրում ևթրջոց դնել բորբոքված տեղերին:
 
Ամիրդովլաթը գրում է, որ ճարպի հետ ճզմված հյութը կաթեցնում են ականջի մեջ ցավերի դեպքում,  պտղիհյութը թարթիչներին են քսում բորբոքման դեպքում, տերևները ամրացնում են մազերը:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.
The information was provided by the Med-Practic Company