Encyclopedia

Բազեներ

Բազեները (լատիներեն՝ Falco) գիշատիչների կարգի թռչունների ընտանիք է: Հայտնի է շուրջ 60 տեսակ:

Բազեները տարածված են գրեթե ամենուրեք:

Փոքր և միջին մեծության թռչուններ են, արուն փոքր է էգից: Վերին կտուցն ատամնանման ելուստով է, իսկ քթանցքերի կենտրոնում կա մաշկային թմբիկ: Թևերը երկար են ու նեղ, պոչը՝ կարճ: Փետուրները խիտ են, կոշտ: Էգը և արուն միանման են գունավորված: Ուժեղ են, ճարպիկ, թռչում են արագ: Բույն չեն հյուսում, ձվերը (2–6, խայտաբղետ) դնում են գետնին, ժայռերի վրա կամ ուրիշ թռչունների բներում: Թխսում է հիմնականում էգը: Սնվում են փոքրիկ կաթնասուններով, թռչուններով, սողուններով, միջատներով, հազվադեպ՝ լեշերով:
 
ՀՀ-ում՝ 8 տեսակ. կարմրաոտ բազե, աղավնաբազե, միջերկրածովյան բազե, սապսան, բալոբան, արտույտաբազե, սովորական հողմավար բազե, տափաստանային հողմավար բազե:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.