Health Corner

Ատամների սպիտակեցումը վտանգավոր է աչքերի և մաշկի համար

Ուլտրամանուշակագույն լուսային լամպերով ատամների սպիտակեցումը վտանգավոր է աչքերի և մաշկի համար: Առանց ուլտրամանուշակագույն ճառագայթների լուսային բուժումը բացարձակ օգուտ չի տալիս, հակառակը՝ հանգեցնում է տեսողության և մաշկի սաստիկ վնասմանը:

Նման միջամտությունները հավասարանշանակ են, եթե օրինակ՝ հիվանդն արևայրուք է ստացել բաց տարածության մեջ առանց արևից որևէ պաշտպանվածության: Ինչպես ասել է հետազոտության հեղինակ Էլեն Բրազզելը, մարդիկ, որոնք ունեն նուրբ և լուսազգայուն մաշկ, ավելի մեծ վտանգի են ենթարկվում:

 

Բացի այդ, ատամնաբույժները նկատել են, որ սպիտակեցումից հետո վնասվել է ատամնահյուսվածքը: Էմալի մակերևույթին ավելի շատ ակոսիկներ են հայտնվել, որի պատճառով էլ ատամները դարձել են առավել խոցելի սնունդը ծամելու ծանրաբեռնվածության տեսանկյունից:

 

Ատամների սպիտակեցումն ատամնաբուժական կլինիկաներում ամենահայտնի կոսմետիկական ծառայություններից է: Ընդ որում`   կիրառվում են սպիտակեցնող ազդակներ էմալի վրայից թեյի, սուրճի, կարմիր գինու և ծխախոտի հետքերը հեռացնելու համար:
 
Ուլտրամանուշակագույնը լրացուցիչ ակտիվացնում է թթվեցման գործընթացը և այդպիսով բարձրացնում սպիտակեցման արդյունավետությունը: Այդուհանդերձ, բժիշկներն ատամների առողջացման համար որևէ օգուտ չեն գտել այդ միջամտության մեջ:
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.
The information was provided by the Med-Practic Company