Health Corner

Ծխախոտի դեմ պայքարի ԱՀԿ Շրջանակային կոնվենցիա

Սույն Կոնվենցիայի և դրա արձանագրությունների նպատակն է ներկա և ապագա սերունդներին պաշտպանել մարդկանց առողջության համար ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության քայքայիչ հետևանքներից, ինչպես նաև սոցիալական, բնապահպանական և տնտեսական հետևանքներից՝ ծխախոտի դեմ պայքարի միջոցների համար համապատասխան այնպիսի շրջանակներ ապահովելու միջոցով, որոնք ենթակա են Կողմերի կողմից իրականացմանը ազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում, որպեսզի մշտապես և էականորեն կրճատվի ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության տարածվածությունը։

 

Սույն Կոնվենցիայի և դրա արձանագրությունների նպատակն է ներկա և ապագա սերունդներին պաշտպանել մարդկանց առողջության համար ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության քայքայիչ հետևանքներից, ինչպես նաև սոցիալական, բնապահպանական և տնտեսական հետևանքներից՝ ծխախոտի դեմ պայքարի միջոցների համար համապատասխան այնպիսի շրջանակներ ապահովելու միջոցով, որոնք ենթակա են Կողմերի կողմից իրականացմանը ազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում, որպեսզի մշտապես և էականորեն կրճատվի ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության տարածվածությունը։

 

Մ Ա Ս I ՆԵՐԱԾՈԻԹՅՈԻՆ
Մ Ա Ս II ՆՊԱՏԱԿ, ՂԵԿԱՎԱՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մ Ա Ս III ԾԽԱԽՈՏԻ ՊԱՀԱՆՋԱՐԿԻ ՆՎԱԶԵՑՄԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ
Մ Ա Ս IV ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆԱԲԱՐ ԻՐԵՆՑ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ԱՊԱՀՈՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԸ
Մ Ա Ս V ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ...##
Մ Ա Ս V I ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐ
Մ Ա Ս VII ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ
Մ Ա Ս VIII ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ
Մ Ա Ս IX ՎԵՃԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ
Մ Ա Ս X ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՀԵՏԱԳԱ ՄՇԱԿՈՒՄ
Մ Ա Ս XI ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Ուժի մեջ է մտել 2005թ. փետրվարի 27-ին

ԾԽԱԽՈՏԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

Շ Ր Ջ Ա Ն Ա Կ Ա Յ Ի Ն Կ Ո Ն Վ Ե Ն Ց Ի Ա

Ներածություն

Սույն Կոնվենցիայի Կողմերը,

վճռականորեն տրամադրված լինելով առաջնային ուշադրություն դարձնել մարդկանց առողջությունը պաշտպանելու իրենց իրավունքին, 
ընդունելով, որ ծխախոտի համաճարակի տարածումը գլոբալ հիմնահարց է, որը մարդկանց առողջության համար հղի է լուրջ հետևանքներով, որը պահանջում է որքան հնարավոր է լայն միջազգային համագործակցություն և բոլոր երկրների մասնակցություն արդյունավետ, անհրաժեշտ և համակողմանի պատասխան գործողություններում,


արտացոլելով միջազգային հանրության մտահոգությունը մարդկանց առողջության համար վնասակար հետևանքների, տնտեսական և բնապահպանական հետևանքների վերաբերյալ`   կապված ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության հետ,


լուրջ մտահոգություն արտահայտելով ողջ աշխարհում ծխախոտի և այլ ծխախոտային արտադրատեսակների օգտագործման և արտադրության աճի վերաբերյալ հատկապես զարգացող երկրներում, ինչպես նաև դրանց հետևանքով ընտանիքների, աղքատ բնակչության և առողջապահության ազգային համակարգերի առջև առաջացող դժվարությունների վերաբերյալ,


ընդունելով, որ գիտական տվյալները միանշանակ հաստատում են, որ ծխախոտի օգտագործումն ու ծխախոտի ծխի ազդեցությունը մահվան, հիվանդության և հաշմանդամության պատճառ են և, որ ծխախոտի օգտագործման ազդեցության, ծխախոտային արտադրատեսակների օգտագործման այլ տեսակների և ծխախոտի հետ կապված հիվանդությունների առաջացման միջև ընկած է որոշակի ժամանակաշրջան, 
ընդունելով նաև, որ ծխախոտը և մի քանի այլ արտադրատեսակները, որոնք պարունակում են ծխախոտ, բարձր տեխնոլոգիական արտադրանք են, այնպես մշակված, որ առաջանա և պահպանվի կախվածություն, և որ նրանց շատ բաղադրամասեր և արտազատվող ծուխը դեղաբանորեն ակտիվ, թունավոր, փոփոխածին և քաղցկեղածին են, ինչպես նաև որ ծխախոտային կախվածությունը հիվանդությունների միջազգային դասակարգումներում դասակարգվում է որպես առանձին խանգարում,


ընդունելով, որ ներկայումս գոյություն ունեն հստակ գիտական տվյալներ, որ ծխախոտի ծխի ներարգանդային (пренатальное) ներգործությունը բարենպաստ չէ երեխաների առողջության և զարգացման համար,


խորը մտահոգվելով ողջ աշխարհում երեխաների և պատանիների ծխելու և ծխախոտ օգտագործելու այլ ձևերի տարածման, հատկապես առավել վաղ հասակում ծխելու կապակցությամբ,


մտահոգվելով ողջ աշխարհում կանանց և երիտասարդ աղջիկների ծխելու և ծխախոտի օգտագործման այլ ձևերի ծավալների ընդլայնմամբ, և նկատի ունենալով քաղաքականության մշակման և իրագործման բոլոր մակարդակներում կանանց լիակատար մասնակցության անհրաժեշտությունը, ինչպես նաև ծխախոտի դեմ պայքարի գենդերային տեսակետները հաշվի առնող ռազմավարությունների անհրաժեշտությունը,


խորը մտահոգվելով բնիկ ժողովուրդների ծխելու և ծխախոտի օգտագործման այլ ձևերի բարձր մակարդակների կապակցությամբ, 
լուրջ մտահոգվելով ծխախոտային արտադրատեսակների օգտագործումը խրախուսելու նպատակներով գովազդի, վաճառքի խթանման և հովանավորչության բոլոր ձևերի ազդեցության կապակցությամբ,


ընդունելով, որ ծխախոտի և ծխախոտային արտադրատեսակների ապօրինի առևտրի բոլոր ձևերի, այդ թվում մաքսանենգության, ապօրինի արտադրության և կեղծման վերացման համար անհրաժեշտ են միասնական գործողություններ,


գիտակցելով, որ ծխախոտի դեմ պայքարը բոլոր մակարդակներում և հատկապես՝ զարգացող և անցումային տնտեսությամբ երկրներում պահանջում է բավարար ֆինանսական և տեխնիկական միջոցներ, որոնք համաչափ են ծխախոտի դեմ պայքարի գործընթացի առկա և կանխատեսվող պահանջներին,


ընդունելով ծխախոտի պահանջարկի կրճատման արդյունավետ ռազմավարությունների երկարաժամկետ սոցիալական և տնտեսական հետևանքների քննարկման պատշաճ մեխանիզմների մշակման անհրաժեշտությունը,


նկատի ունենալով սոցիալական և տնտեսական դժվարությունները, որոնք կարող են առաջացնել միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարներում որոշ զարգացող և անցումային տնտեսությամբ երկրներում գործադրվող ծխախոտի դեմ ուղղված ծրագրերը, և ընդունելով նրանց տեխնիկական և ֆինանսական օգնության կարիքները ազգային մակարդակով մշակված կայուն զարգացման ռազմավարությունների համատեքստում,


գիտակցելով ծխախոտի դեմ պայքարի ոլորտում բազմաթիվ պետություններում կատարվող արժեքավոր աշխատանքը, և հավանություն տալով Առողջապահության համաշխարհային կազմակերպության գերակայությանը, ինչպես նաև մյուս կազմակերպությունների և Միավորված ազգերի կազմակերպության համակարգի մարմինների և այլ միջազգային ու տարածաշրջանային միջկառավարական կազմակերպությունների ջանքերը ծխախոտի դեմ պայքարի ոլորտում միջոցների մշակմանը,


ընդգծելով ոչ կառավարական կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության այլ անդամների հատուկ ներդրումը, որոնք կապված չեն ծխախոտի արդյունաբերության հետ, ներառյալ`   առողջապահության մասնագիտացված մարմինների, կանանց, երիտասարդության, բնապահպանական և սպառողների խմբերի, ակադեմիական հաստատությունների և առողջապահական հաստատությունների, ազգային և միջազգային մակարդակներում ծխախոտի դեմ պայքարի գործում ջանքերը, ինչպես նաև ծխախոտի դեմ պայքարի գործում ազգային և միջազգային ջանքերում նրանց մասնակցության կենսականորեն կարևոր նշանակությունը,


ընդունելով ծխախոտի դեմ պայքարի ջանքերի ձախողմանը կամ ի չիք դարձնելուն ուղղված ծխախոտի արդյունաբերության յուրաքանչյուր փորձի նկատմամբ զգոնություն ցուցաբերելու անհրաժեշտությունը, և ծխախոտի դեմ պայքարի ջանքերի նկատմամբ բացասականորեն ազդող ծխախոտի արդյունաբերության գործունեության մասին տեղյակ լինելու անհրաժեշտությունը,


հիշեցնելով Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից 1966 թ. դեկտեմբերի 16-ին ընդունված տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների միջազգային պակտի 12-րդ հոդվածը, որում նշված է, որ յուրաքանչյուր մարդ ունի ֆիզիկական և հոգեկան առողջության բարձրագույն մակարդակի հասնելու իրավունք,


հիշեցնելով նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության Կանոնակարգի ներածությունը, որում ասվում է, որ առողջության բարձրագույն մակարդակ ունենալը յուրաքանչյուր մարդու հիմնական իրավունքներից մեկն է՝ անկախ ռասայի, դավանանքի, քաղաքական համոզմունքների, տնտեսական կամ սոցիալական դրությունից,


վճռականորեն տրամադրված աջակցելու ծխախոտի դեմ պայքարի միջոցներին, որոնք հիմնված են ներկայումս գոյություն ունեցող և համապատասխան գիտատեխնիկական և տնտեսական նկատառումների վրա,


հիշեցնելով, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 1979 թ. դեկտեմբերի 18-ին ընդունված Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին Կոնվենցիան նախատեսում է, որ այդ Կոնվենցիայի մասնակից պետությունները պատշաճ միջոցներ են ձեռնարկում բժշկասանիտարական օգնության ոլորտում կանանց նկատմամբ խտրականության վերացման համար,


հիշեցնելով նաև, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 1989 թ. նոյեմբերի 20-ին ընդունված Երեխայի իրավունքների Կոնվենցիան նախատեսում է, որ այդ Կոնվենցիայի մասնակից պետությունները ճանաչում են բարձրագույն մակարդակի առողջություն ունենալու երեխայի իրավունքը,


համաձայնեցին հետևյալի շուրջ.

 

Մ Ա Ս I

 

ՆԵՐԱԾՈԻԹՅՈԻՆ

 

Հոդված 1. Տերմինների օգտագործում

 

Սույն Կոնվենցիայի նպատակներով. 
ա) «անօրինական առևտուր» նշանակում է`   օրենսդրությամբ արգելված պրակտիկայի ցանկացած կամ վարքի ձև, որը կապված է արտադրության, առաքման, ստացման, տնօրինման, բաշխման, վաճառքի կամ ձեռք բերման հետ, ներառյալ`   այդպիսի գործունեությունը խթանելու նպատակ ունեցող պրակտիկայի կամ վարքի ցանկացած ձև:


բ) «Տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպություն» նշանակում է`   ցանկացած կազմակերպություն, որը ներառում է մի քանի ինքնիշխան պետություններ, և որին իր անդամ պետությունները մի շարք հարցերի վերաբերյալ փոխանցել են իրենց լիազորությունները, ներառյալ այդ հարցերի վերաբերյալ անդամ պետություններին պարտավորեցնող որոշումներ ընդունելու իրավունքը։


գ) «Գովազդ և ծխախոտի վաճառքի խթանում» նշանակում է՝ առևտրային տեղեկատվության փոխանցման, խորհրդատվության կամ գործողության ցանկացած ձև`   ուղղակի կան անուղղակի ծխախոտային արտադրատեսակի վաճառքի կամ ծխախոտի օգտագործումը խթանելու նպատակով, արդյունքով կամ հնարավոր արդյունքով։


դ) «Ծխախոտի դեմ պայքար» նշանակում է՝ մատակարարումների, պահանջարկի և վնասի նվազեցման ոլորտում ռազմավարությունների լայն շրջանակ, որոնք ուղղված են բնակչության առողջության բարելավմանը՝ ծխախոտային արտադրատեսակների վերացման կամ օգտագործման նվազեցման միջոցով, ինչպես նաև բնակչության վրա ծխախոտի ծխի ազդեցության նվազեցման կամ վերացման միջոցով։


ե) «Ծխախոտի արդյունաբերություն» նշանակում է՝ ծխախոտային արտադրատեսակներ արտադրողներ, մեծածախ բաշխողներ և ներմուծողներ։


զ) «Ծխախոտային արտադրատեսակներ» նշանակում են՝ արտադրանք, որ ամբողջությամբ կամ մասամբ արտադրված է հումք հանդիսացող ծխախոտի տերևից`   արտադրված այնպես, որ օգտագործվի ծխելու, ծծելու, ծամելու կամ ներշնչելու համար։


է) «Ծխախոտի հովանավորում»նշանակում է՝ ցանկացած իրադարձության, միջոցառման կամ անձնական ներդրում`   ծխախոտային արտադրատեսակի վաճառքը կամ ծխախոտի օգտագործումը, ուղղակիորեն կամ անուղղակիորեն խթանելու նպատակով, արդյունքով կամ հնարավոր արդյունքով։

 

Հոդված 2. Սույն Կոնվենցիայի և այլ պայմանագրերի և իրավաբանական փաստաթղթերի միջև կապ

 

  1. Մարդկանց առողջության լավագույն պահպանման նպատակներով, Կողմերը խրախուսվում են միջոցներ ձեռնարկել (բացի սույն Կոնվենցիայով և նրա արձանագրություններով պահանջվող միջոցներից). ընդ որում այդ փաստաթղթերում ոչինչ չի խոչընդոտում Կողմերին ավելի խիստ պահանջներ ընդունել, որոնք համատեղելի են դրանց դրույթների հետ և համապատասխանում են միջազգային իրավունքի նորմերին։
  2. Սույն Կոնվենցիայի և նրա արձանագրությունների դրույթները ոչ մի կերպ չեն ազդում Կողմերի երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրեր, ներառյալ`   տարածաշրջանային կամ ենթատարածաշրջանային համաձայնագրեր կնքելու իրավունքի վրա Կոնվենցիայի և դրա արձանագրությունների հետ առնչվող հարցերով կամ Կոնվենցիայի և նրա արձանագրությունների նկատմամբ լրացուցիչ հանդիսացող հարցերով պայմանով, որ այդ համաձայնագրերը համատեղելի են սույն Կոնվենցիայով և դրա արձանագրություններով նախատեսվող պարտավորությունների հետ։ Համապատասխան Կողմերը այդպիսի համաձայնագրերի մասին հայտնում են Կողմերի համաժողովին քարտուղարության միջոցով։

 

Մ Ա Ս II

 

ՆՊԱՏԱԿ, ՂԵԿԱՎԱՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Հոդված 3. Նպատակ

 

Սույն Կոնվենցիայի և դրա արձանագրությունների նպատակն է ներկա և ապագա սերունդներին պաշտպանել մարդկանց առողջության համար ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության քայքայիչ հետևանքներից, ինչպես նաև սոցիալական, բնապահպանական և տնտեսական հետևանքներից՝ ծխախոտի դեմ պայքարի միջոցների համար համապատասխան այնպիսի շրջանակներ ապահովելու միջոցով, որոնք ենթակա են Կողմերի կողմից իրականացմանը ազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում, որպեսզի մշտապես և էականորեն կրճատվի ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության տարածվածությունը։

 

Հոդված 4. Ղեկավար սկզբունքներ

 

Սույն Կոնվենցիայի և նրա արձանագրությունների նպատակին հասնելու և դրա դրույթների իրականացման համար Կողմերը ղեկավարվում են մասնավորապես ներքոհիշյալ սկզբունքներով.

 

  1. Յուրաքանչյուր մարդ պետք է տեղեկացված լինի ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության արդյունքում առողջության համար հետևանքների, մոլուցքի և մահացու վտանգի մասին, և այդ կապակցությամբ ծխախոտի ծխի ազդեցությունից բոլոր մարդկանց պաշտպանության համար հարկավոր է համապատասխան կառավարական մակարդակով քննարկել արդյունավետ օրենսդրական, գործադիր, վարչական կամ այլ միջոցներ։
  2. Անհրաժեշտ է վճռական քաղաքական կողմնակցություն ազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակներով համակողմանի միջկառուցային միջոցներ և համակարգված պատասխան գործողություններ մշակելու և դրանց աջակցելու գործին հաշվի առնելով՝ 
    ա) ծխախոտի ծխի ազդեցությունից մարդկանց պաշտպանելու համար միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը, 
    բ) նախաձեռնությունը կանխելու, դադարեցումը խրախուսելու, աջակցելու և ծխախոտային արտադրատեսակների ցանկացած ձևի օգտագործումը նվազեցնելու համար միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը, 
    գ) այնպիսի միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը, որոնց նպատակն է աջակցել բնիկ անձանց և համայնքների մասնակցությանը ծխախոտի դեմ պայքարի ծրագրերի մշակման, իրականացման և գնահատման գործում, որոնք սոցիալական և մշակութային առումով համապատասխանում են իրենց պահանջներին և հեռանկարներին, և 
    դ) ծխախոտի դեմ պայքարի ռազմավարությունների մշակման ընթացքում տարբեր սեռերին հատուկ վտանգները հաշվի առնելու հետ կապված միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը։
  3. Միջազգային համագործակցությունը, հատկապես տեխնոլոգիաների, գիտելիքների փոխանցումը և ֆինանսական օգնության տրամադրումը, ինչպես նաև համապատասխան փորձագիտական ծառայությունների տրամադրումը ծխախոտի դեմ պայքարի արդյունավետ ծրագրերի ստեղծման և իրագործման համար`   հաշվի առնելով տեղական մշակութային պայմանները, ինչպես նաև սոցիալական, տնտեսական, քաղաքական և իրավաբանական գործոնները, հանդիսանում են սույն Կոնվենցիայի կարևոր մասը։
  4. Բոլոր ծխախոտային արտադրատեսակների օգտագործման նվազեցմանն ուղղված ազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակներով ձեռնարկվող համակողմանի բազմաթիվ ոլորտներին վերաբերող միջոցները և պատասխան գործողությունները անհրաժեշտ են հանրային առողջապահության սկզբունքներին համապատասխան հիվանդացման, վաղաժամ հաշմանդամության և մահվան կանխարգելման համար, որոնք առաջանում են ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ներգործության հետևանքով:
  5. Պատասխանատվության հետ կապված հարցերը, ինչպես որ նրանք որոշվում են յուրաքանչյուր Կողմի կողմից իր իրավասության շրջանակներում հանդիսանում են ծխախոտի դեմ համակողմանի պայքարի կարևոր մաս։վերեւ
  6. Եվ անցումային տնտեսությամբ երկրներ հանդիսացող Կողմերում տեխնիկական և ֆինանսական օգնության նշանակությունը այն ծխախոտ աճեցնող անձանց և ծխախոտի արդյունաբերության ոլորտում աշխատողների տնտեսական անցման համար, ում ապրուստի միջոցների վրա լուրջ ազդեցություն է ունենում ծխախոտի դեմ պայքարի ծրագրերի իրականացումը այն Կողմերում, որոնք հանդիսանում են զարգացող երկրներ, ինչպես նաև անցումային տնտեսությամբ Կողմերում հարկավոր է ընդունել և հաշվի առնել ազգային մակարդակով մշակվող կայուն զարգացման ռազմավարությունների համատեքստում։
  7. Սույն Կոնվենցիայի և դրա արձանագրությունների նպատակին հասնելու համար անհրաժեշտ է քաղաքացիական հասարակության մասնակցությունը։

 

Հոդված 5. Ընդհանուր պարտավորություններ

 

  1. Յուրաքանչյուր Կողմ մշակում, իրագործում, պարբերաբար նորացնում և վերանայում է ծխախոտի դեպ պայքարի համակողմանի բազմաոլորտ ազգային ռազմավարությունները, պլանները և ծրագրերը սույն Կոնվենցիային և արձանագրություններին համապատասխան, որոնց կողմ է նա հանդիսանում։
  2. Այդ նպատակին հասնելու համար յուրաքանչյուր Կողմ իր հնարավորություններին համապատասխան. 
    ա) ստեղծում կամ ամրապնդում և ֆինանսավորում է ծխախոտի դեմ պայքարի ազգային համակարգման մեխանիզմը կամ համակարգող մարմինները, և 
    բ) ընդունում և իրականացնում է արդյունավետ օրենսդրական, գործադիր, վարչական և/կամ այլ միջոցներ և համապատասխան դեպքերում համագործակցում է այլ Կողմերի հետ ծխախոտի օգտագործման, նիկոտինային կախվածության և ծխախոտի ծխի ազդեցության կանխման և նվազեցման համապատասխան քաղաքականության մշակման գործում։
  3. Հանրային առողջապահության ծխախոտի դեմ պայքարի իր քաղաքականության մշակման և իրականացման ընթացքում Կողմերը գործում են այնպես, որ ազգային օրենսդրությանը համապատասխան պաշտպանեն իրենց քաղաքականությունը ծխախոտի արդյունաբերության առևտրային և այլ կորպորատիվ շահերից։
  4. Կողմերը համագործակցում են սույն Կոնվենցիայի և արձանագրությունների իրականացման առաջարկվող միջոցների, ընթացակարգերի և ղեկավար սկզբունքների մշակման գործում։
  5. Համապատասխան դեպքերում Կողմերը համագործակցում են իրավասու միջազգային և տարածաշրջանային միջկառավարական կազմակերպությունների և այլ մարմինների հետ սույն Կոնվենցիայի և արձանագրությունների նպատակներին հասնելու համար, որոնց կողմեր են նրանք հանդիսանում։
  6. Կողմերը, իրենց տրամադրության տակ գտնվող միջոցների և ռեսուրսների շրջանակներում, համագործակցում են ֆինանսական միջոցների մոբիլիզացման նպատակով ֆինանսավորման երկկողմ և բազմակողմ մեխանիզմների օգնությամբ սույն Կոնվենցիայի արդյունավետ իրականացման համար։

 

Մ Ա Ս III

 

ԾԽԱԽՈՏԻ ՊԱՀԱՆՋԱՐԿԻ ՆՎԱԶԵՑՄԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ

 

Հոդված 6. Ծխախոտի պահանջարկի նվազեցմանն ուղղված գնային և հարկային միջոցներ

 

  1. Կողմերը ընդունում են, որ գնային և հարկային միջոցները բնակչության տարբեր խմբերի, հատկապես երիտասարդության շրջանում ծխախոտի օգտագործման նվազեցման արդյունավետ և կարևոր միջոց են։
  2. Առանց հարկային քաղաքականության մշակման և հաստատման Կողմերի ինքնիշխան իրավունքը խախտելու՝ յուրաքանչյուր Կողմ պետք է հաշվի առնի ծխախոտի դեմ պայքարին վերաբերող առողջապահության բնագավառում իր ազգային նպատակները և, համապատասխան դեպքերում, ձեռնարկի կամ պահպանի միջոցներ, որոնք կարող են ներառել. 
    ա) ծխախոտային արտադրատեսակների հանդեպ հարկային քաղաքականության, և նպատակահարմարության դեպքում, գնային քաղաքականության իրականացումը՝ ծխախոտի օգտագործման նվազեցմանն ուղղված առողջապահության ոլորտի նպատակներին հասնելուն աջակցելու համար, 
    բ) համապատասխան դեպքերում, միջազգային ուղևորություններ իրականացնող անձանց հարկերից և տուրքերից ազատված ծխախոտային արտադրատեսակների վաճառքի, և/կամ դրանց կողմից այդ արտադրատեսակների ներմուծման արգելումը կամ սահմանափակումը։
  3. Կողմերը 21-րդ հոդվածին համապատասխան Կողմերի համաժողովին ուղղված իրենց պարբերական զեկույցներում ներկայացնում են տեղեկատվություն ծխախոտային արտադրատեսակների հարկման դրույքաչափերի և ծխախոտի օգտագործման միտումների մասին։

 

Հոդված 7. Ծխախոտի պահանջարկի նվազեցման ոչ գնային միջոցներ

 

Կողմերը ընդունում են, որ համակողմանի ոչ գնային միջոցները հանդիսանում են ծխախոտի օգտագործման նվազեցման արդյունավետ և կարևոր միջոց։ Յուրաքանչյուր Կողմ ընդունում և իրականացնում է ըստ այն արդյունավետ օրենսդրական, գործադիր, վարչական կամ այլ միջոցներ, որոնք անհրաժեշտ են 8-13-րդ հոդվածներով նախատեսված իրենց պարտավորությունների կատարման համար և համապատասխան դեպքերում համագործակցում է այլ Կողմերի հետ անմիջապես կամ իրավասու միջազգային մարմինների միջոցով այդ պարտավորությունների իրականացման նպատակով։ Կողմերի համաժողովը առաջարկում է համապատասխան ղեկավար սկզբունքներ այդ հոդվածների դրույթների իրականացման համար։

 

Հոդված 8. Պաշտպանություն ծխախոտի ծխի ազդեցությունից

 

  1. Կողմերը ընդունում են, որ գիտական տվյալները միանշանակ հաստատում են, որ ծխախոտի ծխի ազդեցությունը մահվան, հիվանդությունների և հաշմանդամության պատճառ է։
  2. Յուրաքանչյուր Կողմ ազգային օրենսդրությամբ սահմանված առկա ազգային իրավազորության ոլորտներում ընդունում և իրականացնում է և իրավազորության այլ մակարդակներում ակտիվորեն աջակցում է արդյունավետ օրենսդրական, գործադիր, վարչական և/կամ այլ միջոցների ընդունմանը և իրականացմանը, որոնք ապահովում են ծխախոտի ծխի ազդեցությունից պաշտպանությունն աշխատանքային տեղերում շինությունների ներսում, հասարակական տրանսպորտում, փակ հասարակական վայրերում և համապատասխան դեպքերում այլ հասարակական վայրերում։

 

Հոդված 9. Ծխախոտային արտադրատեսակների բաղադրության կարգավորում

 

Կողմերի համաժողովը միջազգային իրավասու մարմինների խորհրդակցելով առաջարկում է ծխախոտային արտադրատեսակների բաղադրության և դրանցից արտազատվող նյութերի փորձաքննության և չափման, ինչպես նաև այդ բաղադրության և արտազատվող նյութերի կարգավորման ղեկավար սկզբունքներ։ Յուրաքանչյուր Կողմ ազգային իրավասու մարմինների կողմից հավանություն ստացած դեպքերում ընդունում և իրականացնում է արդյունավետ օրենսդրական, գործադիր, վարչական կամ այլ միջոցներ այդպիսի փորձաքննության և չափման, ինչպես նաև կարգավորման վերաբերյալ։

 

Հոդված 10. Ծխախոտային արտադրատեսակների բաղադրության հրապարակայնացման կարգավորում

 

Յուրաքանչյուր Կողմ իր ազգային օրենսդրությանը համապատասխան ձեռնարկում և իրականացնում է արդյունավետ օրենսդրական, գործադիր, վարչական կամ այլ միջոցներ, որոնք ծխախոտային արտադրատեսակներ արտադրողներից և ներմուծողներից պահանջում են կառավարական մարմիններին տեղեկատվություն տրամադրել ծխախոտային արտադրատեսակների և դրանցից արտազատվող նյութերի բաղադրության մասին։ Բացի դրանից, յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում և իրականացնում է ծխախոտային արտադրատեսակների թունավոր բաղադրիչների և այն նյութերի մասին հանրությանը իրազեկելու արդյունավետ միջոցներ, որոնք կարող են արտազատվել։

 

Հոդված 11. Ծխախոտային արտադրատեսակների փաթեթավորում և պիտակավորում

 

  1. Յուրաքանչյուր Կողմ իր համար սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու պահից երեք տարվա ընթացքում իր ազգային օրենսդրությանը համապատասխան արդյունավետ միջոցներ է ձեռնարկում և իրականացնում, որպեսզի. 
    ա) ծխախոտային արտադրատեսակների փաթեթավորումը և պիտակավորումը չխթանեն ծխախոտային արտադրատեսակի վաճառքը ցանկացած կեղծ`   մոլորեցնող, խաբեության կամ ծխախոտի արտադրատեսակի բնութագրի, առողջության նկատմամբ ազդեցության, վտանգների կամ արտազատվող նյութերի (ներառյալ`   ցանկացած տերմինը, նկարագրությունը, առևտրային պիտակը, սիմվոլիկ կամ ցանկացած այլ նշանը) մասին սխալ տպավորություն ստեղծող ճանապարհով, որոնք ուղղակի կամ անուղղակի կեղծ տպավորություն են ստեղծում նրա մասին, որ որոշակի ծխախոտային արտադրատեսակ այլ ծխախոտային արտադրատեսակներից պակաս վնասակար է։ Դրանք կարող են պարունակել այնպիսի տերմիններ, ինչպիսիք են`   խեժերի ցածր պարունակությամբե, «թեթև»«շատ թեթև» կամ «փափուկ», և 
    բ) ծխախոտային արտադրատեսակների յուրաքանչյուր տուփի, փաթեթի, ցանկացած արտաքին փաթեթավորման և այդ արտադրատեսակների պիտակի վրա նույնպես նշված լինեն նախազգուշացումներ առողջության համար վնասակար լինելու մասին, նկարագրեն ծխախոտի օգտագործման քայքայիչ հետևանքները և զետեղվեն այլ համապատասխան տեղեկություններ։ Այդ նախազգուշացումները և տեղեկությունները. 
    i) հաստատվում են ազգային իրավասու մարմինների կողմից, 
    ii) պարբերաբար փոփոխվում են, 
    iii) խոշոր, պարզորոշ, տեսանելի և հեշտ ընթեռնելի են, 
    iv) գրավում են հիմնական պիտակավորված մակերեսի 50%-ը կամ ավելի, բայց ոչ մի դեպքում հիմնական պիտակավորված մակերեսի 30%-ից ոչ պակաս, 
    v) կարող են կատարված լինել նկարների կամ պատկերագրերի ձևով, կամ պարունակել դրանք։
  2. Ծխախոտային արտադրատեսակների յուրաքանչյուր տուփի, փաթեթի, ցանկացած արտաքին փաթեթի և պիտակի վրա, ի լրումն այն նախազգուշացումների, որոնք նախատեսված են սույն հոդվածի 1-ին կետի «բ»ենթակետում, պետք է զետեղվի տեղեկատվություն ծխախոտային արտադրատեսակների համապատասխան բաղադրիչների և դրանցից արտազատվող նյութերի մասին, ինչպես սահմանված է ազգային մարմինների կողմից։
  3. Յուրաքանչյուր Կողմ պահանջում է, որ սույն հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետում և 2-րդ կետում նշված նախազգուշացումները և այլ տեքստային տեղեկատվությունը տեղ գտնեն ծխախոտային արտադրատեսակի յուրաքանչյուր տուփի, փաթեթի, ցանկացած արտաքին փաթեթի և այդ արտադրատեսակների պիտակի վրա՝ այդ Կողմի հիմնական լեզվով կամ հիմնական լեզուներով։
  4. Սույն հոդվածի նպատակներով «արտաքին փաթեթավորում և պիտակավորում» տերմինը կիրառելի է ծխախոտային արտադրատեսակների վերաբերյալ՝ տվյալ արտադրատեսակի մեծածախ վաճառքում օգտագործվող յուրաքանչյուր փաթեթի և պիտակի նկատմամբ։

 

Հոդված 12. Լուսավորում, տեղեկատվության փոխանցում, բնակչության նախապատրաստում և իրազեկում

 

Յուրաքանչյուր Կողմ պահպանում և ամրապնդում է բնակչությանը`   ծխախոտի դեմ պայքարի հարցերի մասին իրազեկելու համակարգը, համապատասխան դեպքերում օգտագործելով տեղեկատվության փոխանցման առկա բոլոր միջոցները։ Այդ նպատակներով յուրաքանչյուր Կողմ նախաձեռնում և իրականացնում է արդյունավետ օրենսդրական, գործադիր, վարչական կամ այլ միջոցներ, որոնք ուղղված են աջակցելու.


ա) ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության (ներառյալ`   սովորությունը) առողջության համար վտանգների մասին բնակչության լուսավորման և իրազեկման արդյունավետ և համակողմանի ծրագրերի մատչելիությանը,


բ) ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության`   առողջության համար վտանգների մասին, ինչպես նաև ծխախոտի օգտագործումը դադարեցնելու և ծխախոտ չօգտագործելու դեպքում ապրելակերպի առավելությունների մասին բնակչության իրազեկմանը, ինչպես նշված է 14-րդ հոդվածի 2-րդ կետում,


գ) բնակչության, ազգային օրենսդրության համապատասխան, ծխախոտի արդյունաբերության մասին բազմաբնույթ այն տեղեկատվության մատչելիությանը, որն առնչվում է սույն Կոնվենցիայի նպատակին,


դ) ծխախոտի դեմ պայքարի արդյունավետ և նախապատրաստական համապատասխան կամ իրազեկության և կրթության բարձրացման այնպիսի ծրագրերին, որոնք նախատեսված են առողջապահության ոլորտի, համայնքների, սոցիալական ոլորտի, զանգվածային լրատվամիջոցների աշխատողների, դասավանդողների, որոշում կայացնող անձանց, ղեկավարների և այլ համապատասխան անձանց համար,


ե) ծխախոտի արդյունաբերության հետ առնչություն չունեցող պետական և մասնավոր հիմնարկությունների և ոչ կառավարական կազմակերպությունների իրազեկմանը և մասնակցությանը ծխախոտի դեմ պայքարի ոլորտում միջկառույցային ծրագրերի և ռազմավարությունների մշակման և իրականացման գործում,


զ) բնակչության իրազեկմանը և ծխախոտի արտադրման և օգտագործմանը մարդկանց առողջության համար բացասական հետևանքների, ինչպես նաև նրա տնտեսական և բնապահպանական բացասական հետևանքների մասին տեղեկատվության մատչելիությանը։

 

Հոդված 13. Ծխախոտի արտադրատեսակների գովազդ, վաճառքի խթանում և հովանավորություն

 

  1. Կողմերը ընդունում են, որ գովազդի, վաճառքի խթանման և հովանավորության լիակատար արգելումը կհանգեցնի ծխախոտային արտադրատեսակների օգտագործման նվազեցմանը։
  2. Յուրաքանչյուր Կողմ իր սահմանադրությանը կամ սահմանադրական սկզբունքներին համապատասխան ամբողջությամբ արգելում է ծխախոտային արտադրատեսակների գովազդը, վաճառքի խթանումը և հովանավորությունը։ Նշված արգելումը, հաշվի առնելով վերոհիշյալ Կողմի իրավական պայմանների պահպանումը և տեխնիկական միջոցների առկայությունը, այդ Կողմի տարածքից անդրսահմանային գովազդի, վաճառքի խթանման և հովանավորության լիակատար արգելումը: Այդ կապակցությամբ յուրաքանչյուր Կողմ իր համար Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հինգ տարվա ընթացքում համապատասխան օրենսդրական, գործադիր, վարչական և/կամ այլ միջոցներ է ձեռնարկում և ներկայացնում է համապատասխան զեկույցներ 21-րդ հոդվածին համապատասխան։
  3. Այն Կողմը, որը իր սահմանադրության կամ սահմանադրական սկզբունքների համաձայն հնարավորություն չունի լիակատար արգելում մտցնելու, կիրառում է ծխախոտային արտադրատեսակների ողջ գովազդի, վաճառքի խթանման և հովանավորության սահմանափակումներ։ Դա ներառում է, հաշվի առնելով վերոհիշյալ Կողմի իրավական պայմանների պահպանումը և տեխնիկական միջոցների առկայությունը, իր տարածքից ծագող և անդրսահմանային ներգործություն ունեցող գովազդի, վաճառքի խթանման և հովանավորության սահմանափակումներ կամ լիակատար արգելք: Այդ կապակցությամբ յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է համապատասխան օրենսդրական, գործադիր, վարչական և/կամ այլ միջոցներ և ներկայացնում է համապատասխան զեկույցներ 21-րդ հոդվածին համապատասխան:
  4. Յուրաքանչյուր Կողմ նվազագույնը և իր սահմանադրությանը կամ սահմանադրական սկզբունքներին համապատասխան. 
    ա) արգելում է ծխախոտային արտադրատեսակների գովազդի, վաճառքի խթանման և հովանավորության բոլոր ձևերը, որոնք ծխախոտային արտադրատեսակները դուրս են բերում շուկա այնպիսի միջոցներով, որոնք կեղծ են, մոլորեցնող կամ այլ կերպ խաբող կամ որոնք կարող են սխալ տպավորություն ստեղծել նրանց բնութագրերի, առողջության վրա ազդեցության, վտանգների կամ արտադրող նյութերի մասին, 
    բ) պահանջում է, որ առողջության համար վնասի նախազգուշացումը կամ այլ համապատասխան նախազգուշացումը ուղեկցի ծխախոտային արտադրատեսակների յուրաքանչյուր գովազդի և համապատասխան դեպքերում՝ վաճառքի խթանմանն ու հովանավորությանը, 
    գ) սահմանափակում է ծխախոտային արտադրատեսակների բնակչության կողմից ձեռքբերումը խրախուսող ուղղակի կամ անուղղակի խթանների օգտագործումը, 
    դ) պահանջում է, եթե նա ուժի մեջ լիակատար չի արգելում, համապատասխան պետական մարմիններին տրամադրել տեղեկատվություն՝ այն գովազդի, վաճառքի խթանման և հովանավորության հետ կապված ծախսերը, որոնք դեռ արգելված չեն։ Այդ մարմինները, ազգային օրենսդրությանը համապատասխան, կարող են որոշում կայացնել այդ տվյալների՝ հասարակության և Կողմերի համաժողովի տնօրինության ներկայացնելու մասին ի կատարումն 21-րդ հոդվածի, 
    ե) լիակատար արգելում է մտցնում կամ այն դեպքում, երբ Կողմը, որը չի կարող լիակատար արգելք մտցնել համաձայն իր սահմանադրության կամ սահմանադրական սկզբունքների հինգ տարվա ընթացքում սահմանափակում է գովազդը, վաճառքի խթանումն և հովանավորությունը ռադիոյով, հեռուստատեսությամբ, տպագիր և, համապատասխան դեպքերում, այլ զանգվածային լրատվության միջոցներում, ինչպես օրինակ՝ Ինտերնետում, և 
    զ) արգելում է կամ այն դեպքում, երբ Կողմը չի կարող արգելք մտցնել համաձայն իր սահմանադրության կամ սահմանադրական սկզբունքների, սահմանափակում է ծխախոտային արտադրատեսակների հովանավորությունը միջազգային իրադարձությունների, միջոցառումների ժամանակ կամ նրանց մասնակիցների շրջանում։
  5. Կողմերը խրախուսվում են իրականացնելու միջոցներ, որոնք 4-րդ կետում նշված պարտավորությունների շրջանակներից դուրս են:
  6. Կողմերը համագործակցում են անդրսահմանային գովազդի վերացմանն օժանդակելու համար անհրաժեշտ տեխնոլոգիաների և այլ միջոցների մշակման գործում։
  7. Կողմերը, որոնք արդեն մտցրել են ծխախոտի գովազդի, վաճառքի խթանման և հովանավորության որոշ ձևերի արգելում, ունեն ինքնիշխան իրավունք արգելել այն անդրսահմանային գովազդի, վաճառքի խթանման և հովանավորության ձևերը, որոնք նրանց տարածք են հասնում և կիրառել նույն սանկցիաները, ինչպիսիք կիրառվում են իրենց տարածքից առաջացող ներքին գովազդի, վաճառքի խթանման և հովանավորության հանդեպ իրենց ազգային օրենսդրության համապատասխան։ Սույն կետը չի նշանակում որևէ կոնկրետ սանկցիայի հավանություն կամ հաստատում։
  8. Կողմերը կքննարկեն արձանագրության մշակման վերաբերյալ հարցը, որում շարադրված լինեն համապատասխան միջոցներ, որոնք պահանջում են միջազգային համագործակցություն`   անդրսահմանային գովազդը, վաճառքի խթանումը և հովանավորությունը լիակատար արգելելու նպատակներով: 

 

Հոդված 14. Ծխախոտից կախվածության և ծխախոտի օգտագործման դադարեցմանը վերաբերող պահանջարկի նվազեցման միջոցներ

 

  1. Յուրաքանչյուր Կողմ մշակում և տարածում է համապատասխան, համակողմանի և համալիր ղեկավար սկզբունքներ, որոնք հիմնված են գիտական տվյալների և լավագույն փորձի վրա`   հաշվի առնելով ազգային հանգամանքներն և գերակայությունները, և ձեռնարկում է արդյունավետ միջոցներ ծխախոտի օգտագործման դադարեցմանը աջակցելու և ծխախոտից կախվածության համապատասխան բուժումը ապահովելու համար։
  2. Այդ նպատակին հասնելու համար յուրաքանչյուր Կողմ ձգտում է. 
    ա) մշակել և իրականացնել ծխախոտի օգտագործման դադարեցման աջակցելուն ուղղված արդյունավետ ծրագրեր, այդ թվում այնպիսի վայրերում, ինչպիսիք են ուսումնական, բժշկասանիտարական հաստատությունները, աշխատանքային տեղերը և մարզական միջոցառումների անցկացման վայրերը, 
    բ) ընդգրկել ծխախոտից կախվածության ախտորոշումը և բուժումը և ծխախոտի օգտագործման դադարեցման վերաբերյալ խորհրդատվությունը առողջապահության և լուսավորության ոլորտների ազգային ծրագրերի, պլանների և ռազմավարությունների մեջ`   համապատասխան դեպքերում առողջապահության ոլորտի, համայնքների և սոցիալական ոլորտի աշխատողների մասնակցությամբ, 
    գ) բժշկասանիտարական օգնության հաստատություններում և վերականգնողական կենտրոններում ստեղծել ծխախոտից կախվածության ախտորոշման, խորհրդատվության, պրոֆիլակտիկ և բուժման ծրագրեր, և 
    դ) համագործակցել այլ Կողմերի հետ ծխախոտից կախվածության բուժման հնարավորության դյուրացման և բուժման գնի մատչելիության գործում, ներառյալ`   դեղագործական պատրաստուկները 22-րդ հոդվածին համապատասխան։ Նման պատրաստուկները և նրանց բաղադրիչները կարող են ներառել դեղամիջոցներ, դեղապատրաստուկներ, որոնք օգտագործվում են դեղամիջոցների ներմուծման, ինչպես նաև, համապատասխան դեպքերում, ախտորոշման համար։

 

Մ Ա Ս IV

 

ԾԽԱԽՈՏԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄՆԵՐԻ ԿՐՃԱՏՄԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ

 

Հոդված 15. Ծխախոտային արտադրատեսակների ապօրինի առևտուր

 

  1. Կողմերը ընդունում են, որ ծխախոտային արտադրատեսակների ապօրինի առևտրի բոլոր ձևերի վերացումը, այդ թվում մաքսանենգության, ապօրինի արտադրության և կեղծման վերացումը, ինչպես նաև բացի ենթատարածաշրջանային, տարածաշրջանային և գլոբալ համաձայնագրերից համապատասխան ազգային օրենսդրության մշակումն ու իրականացումը հանդիսանում են ծխախոտի դեմ պայքարի անհրաժեշտ բաղադրիչներ։
  2. Յուրաքանչյուր Կողմ ընդունում և իրականացնում է արդյունավետ օրենսդրական, գործադիր, վարչական կամ այլ միջոցներ, որպեսզի ապահովվի ծխախոտային արտադրատեսակների բոլոր տուփերի, փաթեթների և յուրաքանչյուր արտաքին փաթեթի պիտակավորումը ծխախոտային արտադրատեսակների ծագումը որոշելու գործում Կողմերին օգնելու համար, և ազգային օրենսդրությանն ու համապատասխան երկկողմ և բազմակողմ համաձայնագրերին համապատասխան, շեղման կետը որոշելու, ծխախոտային արտադրատեսակների տեղաշարժի մոնիտորինգի, փաստաթղթավորման և վերահսկողության, ինչպես նաև իրավական կարգավիճակը որոշելու գործում Կողմերին օգնելու համար։ Բացի այդ, յուրաքանչյուր Կողմ. 
    ա) պահանջում է, որ մանրածախ և մեծածախ առևտրի համար ծխախոտային արտադրատեսակների բոլոր առանձին տուփերն և փաթեթները, որոնք վաճառվում են իր տեղական շուկայում, պարունակեն հետևյալ տեքստը. 
    «Վաճառքը թույլատրվում է միայն (նշել երկրի, ենթազգային, տարածաշրջանային կամ դաշնային տարածքային միավորի անվանումը)», կամ պարունակեն ցանկացած այլ արդյունավետ պիտակավորում, որում նշված կլինի վերջնակետը, կամ որը կօգնի մարմիններին պարզելու`   արդյո՞ք տվյալ արտադրատեսակը ներքին շուկայում վաճառքի համար օրինական ճանապարհով է հայտնվել, և 
    բ) համապատասխան դեպքերում քննարկում է գործնական հսկողության համակարգի և հսկողության ռեժիմի ստեղծման հարցը, որը հետագայում կպաշտպանի բաշխման համակարգը և կօգնի ապօրինի առևտրի դեպքերի քննությանը։
  3. Յուրաքանչյուր Կողմ պահանջում է, որ սույն հոդվածի 2-րդ կետում նշված փաթեթի վրայի տեղեկատվությունը կամ պիտակավորումը ներկայացված լինի պարզ և /կամ հիմնական լեզվով կամ լեզուներով։
  4. Ծխախոտային արտադրատեսակների ապօրինի առևտրի վերացման նպատակներով յուրաքանչյուր Կողմ. 
    ա) իրականացնում է ծխախոտային արտադրատեսակների անդրսահմանային առևտրի մոնիտորինգ և տվյալների հավաքում, ներառյալ`   ապօրինի առևտուրը, ինչպես նաև, համապատասխան դեպքերում, տեղեկատվություն է փոխանակում մաքսային, հարկային և այլ մարմ

 

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.
The information was provided by the Med-Practic Company