Health Corner

ՀՀ ԱՆ մոտ քաղաքացիների ընդունելության կարգը

ՀՀ առողջապահության նախարարի N 1009-Լ հրամանը վերաբերում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի մոտ քաղաքացիների ընդունելությունը կազմակերպելուն:

 

ՀՀ առողջապահության նախարարի N 1009-Լ հրամանը վերաբերում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի մոտ քաղաքացիների ընդունելությունը կազմակերպելուն:

 

ՀՐԱՄԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

ք. Երևան, N 1009-Լ 
«23» հուլիսի 2008 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՄՈՏ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները և բողոքները քննարկելու կարգի մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը, «Վարչարարության հիմունքների և վաչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի դ) ենթակետը

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`  

 

  1. Յուրաքանչյուր շաբաթվա ուրբաթ օրերին`   ժամը 16:00-ին կազմակերպել քաղաքացիների ընդունելություն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի մոտ:
  2. Սահմանել, որ 
    1) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հանձնարարությամբ քաղաքացիների ընդունելությունը կարող է անցկացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալներից որևէ մեկը. 
    2) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի մոտ քաղաքացիների ընդունելությանը մասնակցում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության կազմակերպման վարչության պետը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի կրթության, գիտության և անձնակազմի կառավարման վարչության պետը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի դեղագործական գործունեության կազմակերպման, դեղերով և տեխնոլոգիաներով ապահովման բաժնի պետը և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի պետը :
  3. Հաստատել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի մոտ քաղաքացիների ընդունելության թերթիկի ձևը`   համաձայն Հավելված-ի:
  4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Է.Մաթևոսյանին`   
    1) շաբաթվա ընթացքում հեռախոսով (հեռախոս`   (010) 528872) կամ քաղաքացիների այցելությունների ժամանակ ներկայացված դիմումների հիման վրա կազմակերպել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի մոտ ընդունելության համար քաղաքացիների հերթագրումը. 
    2) ապահովել սույն հրամանի զետեղումը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պաշտոնական կայքում:
  5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2007 թվականի հոկտեմբերի 12-ի N1554-Ա հրամանը:
  6. Սույն հրամանի կատարման հսկողությունը ստանձնում եմ ինքս:

 

ՆԱԽԱՐԱՐ`   Հ. ՔՈՒՇԿՅԱՆ

 

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.
The information was provided by the Med-Practic Company