Health Corner

Բժշկի մասին

Վիրաբուժական աշխատանքը երկու կարևոր հենք ունի. ձեռքի աշխատանքի արվեստ և գիտական մտածելակերպ, մեկն առանց մյուսի անպտուղ կլինի:
Ս. Ս. Յուդին

 

Բժիշկը կարող է տիրապետել հզոր ճանաչողական տաղանդի, որսալ իր նշանակության ամենանուրբ դետալները, և ողջը կմնան անպտուղ, եթե նա չունի հիվանդի հոգին գրավելու ու ենթարկեցնելու ընդունակություն:

Վ.Վ. Վերեսարև

 

.................................................................................................................................................................................

 

Հավատը բժշկի հանդեպ ամենաթանկարժեք դեղամիջոցն է:

Բ.Է. Վոտչա

 

.................................................................................................................................................................................

 

Բժիշկը պետք է ունենա արծվի հայացք, աղջկա ձեռքեր, օձի իմաստություն և առյուծի սիրտ:

Ավիցենա (Աբու-Ալի Իբն Սինա)

 

.................................................................................................................................................................................

 

Հետազոտելով հիվանդին`   հիշի'ր, որ այդ ընթացքում հիվանդն էլ հետազոտում է քեզ:

Մ.Յա. Մուդրով

 

.................................................................................................................................................................................

 

Բժի'շկ, բուժի'ր ոչ թե հիվանդությունը, այլ`   հիվանդին:

Անհայտ հեղինակ

 

.................................................................................................................................................................................

 

Բժիշկը սխալվելու իրավունք չունի, քանի որ դրանից է կախված հիվանդի առողջությունն ու կյանքը:

Վ.Յ. Դալինևսկի

 

.................................................................................................................................................................................

 

Ով լավ ախտորոշում է, նա լավ բուժում է:

Անհայտ հեղինակ

 

.................................................................................................................................................................................

 

Բարեխիղճ բժիշկը`   մինչև հիվանդին բուժում նշանակելը, պետք է իմանա ոչ միայն հիվանդությունը, այլև առողջ ժամանակ նրա սովորություններն ու մարմնի առանձնահատկությունները:

Մարկ Տուլիում

 

.................................................................................................................................................................................

 

Մարդն իրավունք չունի լինելու վատ բժիշկ, չէ՞ որ բժշկին է վստահվում ամենաթանկը`   կյանքն ու առողջությունը:

Մաքսիմ Պյոտրի Կոնչալովսկի

 

.................................................................................................................................................................................

 

Բժշկի աշխատանքը, իրավամբ, ամենաարտադրողն է. կանխարգելելով կամ վերադարձնելով առողջությունը, բժիշկը վերականգնում է հասարակության բոլոր այն ուժերը, որոնք կկորսվեին առանց նրա հոգածության:

Մաքսիմ Կոնչալովսկի

 

.................................................................................................................................................................................

 

Մարդիկ, որոնք զբաղված են այլ մարդկանց առողջության վերականգնմամբ`   ցուցաբերելով զարմանահրաշ վարպետություն ու մարդկայնություն, վեր են կանգնած երկրի վրա բոլոր մեծություններից:

Վոլտեր

 

.................................................................................................................................................................................

 

Ոչինչ նախապես հնարավոր չէ իմանալ: Մահացու հիվանդ մարդը կարող է կրել առողջի մահը: Կյանքը շատ արտասովոր բան է… Միշտ էլ դժվար է հավատալ`   արտաքին տեսքից անվնաս թվացող հիվանդությունը կարող է լինել վտանգավոր: Բժիշկը միշտ պիտի հուսա, այդպիսին է նրա մասնագիտությունը:

Է.Մ. Ռեմարկ

 

.................................................................................................................................................................................

 

Բժիշկը փիլիսոփա է. չէ՞ որ չկա մեծ տարբերություն իմաստնության և բժշկության միջև:

Հիպոկրատ

 

.................................................................................................................................................................................

 

Բժիշկ և մանկավարժ. երկու զբաղմունք, որոնց համար սերը դեպի մարդիկ պարտադիր հատկություն է:

Ն.Մ. Ամոսով

 

.................................................................................................................................................................................

 

Սովորել`   դառնալու բժիշկ. կոչվում է սովորել`   լինելու մարդ: Բժշկի համար բժշկությունը, իրավամբ, ավելին է, քան մասնագիտությունը. այն ապրելակերպ է:

Ա.Ֆ. Բիլիբին

 

.................................................................................................................................................................................

 

Այսօր բժիշկը ոչ միայն որակավորված մասնագետ է, նա պայքարող ճակատային զինվոր է`   հանուն առողջության, երկարակեցության, ստեղծագործող լի կյանքի, հանուն խաղաղության: Նրան, իրավամբ, կարելի է համարել ժամանակակից կյանքի առաջնորդներից:

Բ.Գ. Պետրովսկի

 

.................................................................................................................................................................................

 

Բժիշկները հաճախ մոռանում են, որ պետք է հատուկ նշանակություն տալ ուղեղի ենթագիտակցական համակարգին, ասել կուզե`   երկրորդային ազդանշանային համակարգով ազդող խոսքային թերապիային:

Ա.Գ. Իվանով-Սմոլենսկի

 

.................................................................................................................................................................................

 

Իհարկե', պետք է ձգտել բժշկության տեխնիկական առաջընթացին, բայց այնպես, որ չմոլորեցնել բժշկի թանկարժեք որակը`   սրտակցությունը, սերը դեպի մարդիկ, մարդկայնությունը: Չնայած տեխնիկական զինվածությանը, բժշկությունը չի դադարում լինել բժշկական անհատականություն:

Ա.Ֆ. Բիլիբին

 

.................................................................................................................................................................................

 

Ով ոտք է դնում բժշկի ուղին, պիտի լինի բարձր բարոյա-էթիկական մարդկային որակ: Երիտասարդ բժիշկը ստիպված է լինում կյանքում երկու հիմնական քննություն բռնել. հաջողության փորձություն և անհաջողության փորձություն: Առաջինը վտանգվում է ինքնամեծարմամբ, երկրորդը`   հոգու պարտությամբ: Այդ փորձությունների հանդեպ կայունությունը կախված է բժշկի անհատականությունից, համոզմունքներից, մտավոր և բարոյական սկզբունքներից: Չէ՞ որ կարևոր է ոչ միայն ինքնաճանաչումն ու հիվանդության բուժումը, այլև հիվանդի հոգեկան աշխարհ ներթափանցելու կարողությունը: Հենց դրանում է արտահայտվում բժշկի իսկական հումանիզմը:

Ի.Ա. Կասիրսկի

 

.................................................................................................................................................................................

 

Հիվանդի հանդեպ բժշկի վերաբերմունքում արգելվում է. հակակրանքը, դյուրագրգռությունը, անհամբերությունը, մոռացկոտությունը:

Ա.Վ. Գուլյաև

.................................................................................................................................................................................

 

Մարդն իրավունք ունի լինել վատ նկարիչ կամ վատ հյուսն, բայց իրավունք չունի լինել վատ բժիշկ:

Վ.Յ. Դանիլևսկի

 

.................................................................................................................................................................................

 

Լավ բժիշկը միշտ հետազոտող է, եթե ոչ լաբորատորիայում, ապա հիվանդի անկողնու մոտ:

Վ.Ա. Մանասեին

 

.................................................................................................................................................................................

 

Վատն է այն բժիշկը, որի մոտ հիվանդն այցելելուց հետո շարունակում է վատ զգալ:

Գ.Ա. Զախարին

 

.................................................................................................................................................................................

 

Բժշկին անթույլատրելի է արտահայտելու իր տարակուսանքները հիվանդության բարեհաջող ելքի մասին: Նա պետք է խնայի հիվանդին և շրջապատողներին, որոնցից երբեմն ստիպված ես թաքցնել իսկությունը`   ի շահ հիվանդի:

Ս.Պ. Բոտկին

 

.................................................................................................................................................................................

 

Նա, ով ընտրել է բժշկի աշխատանքը, պետք է երդում տա, որ ազնիվ կծառայի իր ժողովրդին:

Ն.Ի. Պիրոգով

 

.................................................................................................................................................................................

 

Բժիշկ դառնալու համար պետք է լինել անշահախնդիր մարդ:

Դ.Ս. Սամոյլևիչ

 

.................................................................................................................................................................................

 

Պետք չէ լինել միջակ բժիշկ: Ավելի լավ է չլինել բժիշկ, քան լինել վատ բժիշկ:

Մ.Յ. Մուդրով

 

.................................................................................................................................................................................

 

Սերը դեպի բժշկման արվեստը`   դա հենց սերն է մարդկության հանդեպ:

Հիպոկրատ

 

.................................................................................................................................................................................

 

Լավ բժիշկը պետք է փիլիսոփա լինի:

Գալեն

 

.................................................................................................................................................................................

 

Բժիշկը պետք է պահպանի ձեռքերը`   մաքուր, իսկ խիղճը`   անբիծ:

Հիպոկրատ

 

.................................................................................................................................................................................

 

Սկսնակ բժիշկը դուրս է գրում քսանական դեղամիջոց ամեն հիվանդության դեմ, փորձառու բժիշկը`   մեկ դեղամիջոց քսան հիվանդության դեմ:

Ուիլյամ Օսլեր

 

.................................................................................................................................................................................

 

Բժիշկը տեսնում է մարդուն իր ողջ թուլությամբ, իրավաբանը`   իր ողջ սրիկայությամբ, թեոլոգը`   իր ամբողջ հիմարություններով:

Արթուր Շոպենհաուեր

 

.................................................................................................................................................................................

 

Բժշկից և մանկավարժից պահանջում են հրաշք, իսկ եթե նա կայանում է`   ոչ-ոք չի զարմանում:

Մարիա Էբներ-Էշենբախ

 

.................................................................................................................................................................................

 

Ես չեմ բուժում, ես օգնում եմ հիվանդին`   բուժվելու:

Ս. Կոլպակով

 

.................................................................................................................................................................................

 

Բավարար չէ լինել բժիշկ, պետք է նաև օգնել իմանալ:

Բ. Բրեխտ

 

.................................................................................................................................................................................

 

Տաղանդավոր բժիշկները մարդու անատոմիայի ճշգրիտ իմացությանը տալիս են բացառիկ կարևորություն:

Արիստոտել

 

 

Բժշկի առաջին պարտականությունն է`   չվնասել սեփական ձեռքերով, չխանգարել բնության բնական բուժիչ ազդեցությանը:

Գալեն

 

.................................................................................................................................................................................

 

Ըստ երևույթին, բժշկի ողջ հրաշքը կայանում է հիվանդի հանդեպ ուշադրության ուժի մեջ: Այդ ուժով պոետները մարմնավորում են բնությունը, իսկ բժիշկները հիվանդներին բարձրացնում են անկողնուց:

Միքայել Պրիշվին

 

.................................................................................................................................................................................

 

Հնարավոր չէ բուժել մարմինը`   չբուժելով հոգին:

Սոկրատես

 

.................................................................................................................................................................................

 

Ոչինչ անյպես չի բուժում մեզ, ինչպես բժշկական գաղտնիքը:

Լեոնիդ. Սուխորուկով

 

.................................................................................................................................................................................

 

Բժշկի կոչումը դա կյանքից սովորելու և անընդհատ կատարելագործվելու կամքն է:

Իպոլիտ Դավիդովսկի

 

.................................................................................................................................................................................

 

Բժշկի ներկայությամբ ամեն ինչ թույլատրելի է:

Անհայտ հեղինակ

 

.................................................................................................................................................................................

 

Բժիշկը բնության օգնականն է:

Գալեն

 

.................................................................................................................................................................................

 

Ոչ մի մասնագիտություն այդքան հոգեկան ապրումներ չի տանում, որքան բժշկությունը:

Անտոն Պավելի Չեխով

 

.................................................................................................................................................................................

 

Երբ բժիշկը չի կարող օգուտ տալ, թող չվնասի:

Հիպոկրատ

 

.................................................................................................................................................................................

 

Ոչ միշտ է հիվանդի բուժումը բժշկի իշխանության տակ:

Օվիդիում (Պուբլիում Օվիդիում Նազոն)

 

.................................................................................................................................................................................

 

Հիվանդին …. Պետք է լինի բժշկի սրտի և իմացության հիմնական շարժիչը:

Տադեուշ Կելանովսկի

 

.................................................................................................................................................................................

 

Լավ բժշկին, ինչպես լավ կապիտանին, իրավամբ ճանաչում ես փոթորիկի ժամանակ, վտանգի րոպեներին: Իսկական բժիշկը նա է, ով մտածմունքների ու կասկածների պահին չի կորցնում զսպվածությունը և կարողանում է ազդել հիվանդի ու նրան շրջապատող մարդկանց վրա …

Վլադիսլավ Բեգանսկի

 

.................................................................................................................................................................................

 

Բժշկի դեմքի ուրախ արտահայտությունը հիվանդի առողջացման սկիզբն է:

Ֆերնանդո դե Ռոխաս

 

.................................................................................................................................................................................

 

Եթե բժշկի հետ զրուցելուց հետո հիվանդը չի թեթևանում, ուրեմն նա բժիշկ չէ:

Վլադիմիր Բեխտերև

 

.................................................................................................................................................................................

 

Բժշկության մեջ հիմնական դեղամիջոցը ինքը`   բժիշկն է:

Անատոլի Կեմպինսկի

 

.................................................................................................................................................................................

 

Ինչքան լավն է բժիշկը, այնքան շատ գիտի անօգտակար դեղամիջոցների մասին:

Բենջիամին Ֆրանկլին

 

.................................................................................................................................................................................

 

Լավատեսական կեղծիքն այն աստիճան է անհրաժեշտ բժշկության մեջ, որ բժիշկը, որը չի կարող անկեղծորեն ստել, ընտրել է ոչ այն մասնագիտությունը:

Ջորջ Բեռնարդ Շոու

 

.................................................................................................................................................................................

 

Եթե ես բժիշկ եմ, ուրմեն ինձ պետք են հիվանդներ ու հիվանդանոց:

Անտոն Չեխով

 

.................................................................................................................................................................................

 

Արագ, անվտանգ ու հաճելի (պետք է բուժի բժիշկը):

Ցելս Ավլ Կոռնելի

 

.................................................................................................................................................................................

 

Կյանքը կարճ է, արվեստի ճանապարհը`   երկար, հարմար պահը`   կարճատև, փորձը`   խաբուսիկ, եզրահանգումը`   դժվար: Դրա համար ոչ միայն ինքը`   բժիշկը, պետք է օգտագործի այն ամենը, ինչ անհրաժեշտ է, այլև հիվանդը, նրան շրջապատողները, և ողջ արտաքին իրավիճակը պիտի նպաստի բժշկին`   իր գործունեության մեջ:

Հիպոկրատ

 

.................................................................................................................................................................................

 

Լավ բժշկի դեղատոմսը ոչ թէ դեղատանն է, այլ նրա սեփական գլխում:

Վասիլի Կլյուչևսկի

 

.................................................................................................................................................................................

 

Հիվանդության բացահայտումն արտաքին տեսքից`   աստծո տված է, պուլսով հետազոտելը`   արվեստ:

Պյան Չիաո

 

.................................................................................................................................................................................

 

Վտանգավոր պահերը, որպես օրենք, հանկարծակի են: Նույնիսկ ամենամեծ փորձը ոչ միշտ կարող է հուշել`   ինչպես վարվել, երբ չկա մտածելու ժամանակ: Հաջողության աստվածն է`   հոգով ուժեղ լինելը, հնարամտությունն ու վճռականությունը:

Մ. Կամինսկի

 

.................................................................................................................................................................................

 

Թող վիրաբույժն առաջին հերթին գործի խելքով ու աչքերով, հետո միայն`   զինված ձեռքերով:

Անհայտ հեղինակ

 

.................................................................................................................................................................................

 

Արա հիվանդի հետ միայն այն, ինչ կանեյիր նման դեպքում քեզ կամ քո մերձավորին:

Ն.Ն. Պետրով

 

.................................................................................................................................................................................

 

Վարվիր հիվանդի հետ այնպես, ինչպես կուզենայիր, որ վարվեին քեզ հետ`   հիվանդ պահերին:

Հիպոկրատ

 

.................................................................................................................................................................................

 

Ինչ տուն էլ մտնեմ, կմտնեմ միայն հօգուտ հիվանդի:

Հիպոկրատ

 

.................................................................................................................................................................................

 

Եթե մենք մեր հանդեպ լինենք պահանջկոտ, ապա ոչ միայն հաջողությունները, այլև սխալները կդառնան գիտելիքների աղբյուր:

Հիպոկրատ

 

.................................................................................................................................................................................

 

Լավացրու հոգիները գիտություններով, որպեսզի առաջ շարժվես:

Աբու Ալի Իբն Սինա

 

.................................................................................................................................................................................

 

Լուսավորելով ուրիշներին`   վառվում եմ ինքս:

Ն. Վան-Տուլպ

 

.................................................................................................................................................................................

 

Չպետք է բուժել հիվանդությունը, այլ պետք է բուժել հիվանդին, նրա ընդհանուր համակարգը, նրա օրգանիզմը, նրա ուժերը:

Մ.Յա. Մուդրով

 

.................................................................................................................................................................................

 

Լինել երջանիկ ուրիշի երջանկությամբ. ահա յուրաքանչյուրի իսկական երջանկությունը կյանքում, ով իրեն նվիրաբերում է բժշկագիտությանը:

Ն.Ի. Պիրագով

 

.................................................................................................................................................................................

 

Հետևել հիվանդ մարդու մտքերին`   հեշտ արվեստ չէ, այն հնարավոր չէ սովորել, եթե «չմարզվես» վաղ տարիներից:

Ն. Ի. Պիրագով

 

.................................................................................................................................................................................

 

Հաղթել ինքդ քո հանդեպ հավատին`   բավարար չէ մեկ անգամ, ստիպված ես անընդհատ պայքարել նրա համար, անընդմեջ հետևել հիվանդի և նրա շրջապատի հոգեկան իրավիճակին:

Վ. . Վերեսաև

 

.................................................................................................................................................................................

 

Աշխատել պետք է անընդմեջ, բժիշկը պետք է մշտապես կատարելագործվի:

Ա. Ա. Կիսել

 

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.
The information was provided by the Med-Practic Company