Encyclopedia

Հանգստանալու արվեստը

Մոլի աշխատասիրությունը, ինչպես և յուրաքանչյուր կախվածություն, ոչ մի լավ բանի չի հանգեցնում: Առաջին հերթին հանգստի բացակայությունն օրգանիզմում նպաստում է թունավոր նյութերի կուտակմանը, իսկ դա շատ հիվանդությունների հանգեցնող ուղիղ ճանապարհն է:

Չափավոր քնելն օգտակար է

 
Նապոլեոնը հաստատում էր, որ շատ քնելը վնասակար է. համարում էր, որ 7 ժամից ավելի քունը մտավոր թուլամտությամբ տառապող մարդկանց վիճակն է: Ժամանակակից գիտնականները, սակայն, դրա հետ համամիտ չեն:
 
Նրանք պարզել են, որ այն մարդիկ, որոնք օրական քնում են 7 ժամ և ավելի, ոչ միայն թարմ ու երիտասարդ են երևում, այլև ավելի հազվադեպ են տառապում ավելորդ քաշից:
 
Այնպես որ, եթե ցանկանում եք ձեր գրավչությունն ու գեղեցիկ կազմվածքը երկար տարիներ պահպանել, խուսափեք գիշերային խրախճանքներից և ժամանակին քնեք:
 
Ով շուտ է արթնանում
 
Քնելու ամենահարմար ժամը 22:00-ից մինչև առավոտյան 5:00-ն ընկած ժամանակահատվածն է: Ընդ որում՝ հատկապես լավ է մինչև կեսգիշերային քունը: Ի դեպ, գիտնականները վաղուց են  հաստատել, որ «արտույտներն» ավելի առողջ են «բուերից»:
 
Հանգիստ ՝  արևելյան ձևով
 
Ֆիզիոլոգները կարծում են, որ հանգստանալու համար ամենաարդյունավետն արևելյան դիրքով նստելն է: Ճիշտ է, յոգերը  նաև նշում են, որ ուժերը վերականգնելու համար ամենահարմարը ջրաշուշանի դիրքն է, բայց մեզնից ամեն մեկը չէ, որ կարող է նման դիրք ընդունել, իսկ նստել գետնին՝ ոտքերը ծալապատիկ, արդեն կարող են բոլորը:
 
Գործերը հերթականությամբ արեք
 
Իզուր չեն ասում, որ ամենալավ հանգիստը գործունեության տեսակը փոխելն է: Ամենալավը մտավոր գործունեությունը ֆիզիկականով հերթագայելն է: Եթե գրասենյակում մի երկու րոպե ազատ ժամանակ եք գտնում, ապա քայլեք սենկայում կամ դուրս եկեք միջանցք:
 
Հեղինակ`   Ն.Ա.
Սկզբնաղբյուր`   Առողջապահության լրատու 8 (546) 05.03.2010
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.