Health Corner

Ինչպե՞ս պատրաստել հալվեի դոնդող

Հալվեի դոնդողը կոսմետոլոգիայում ամենահայտնի բնական բաղադրամասերից է, որը լայնորեն կիրառվում է շնորհիվ իր թարմացնող, հանգստացնող, հակաբորբոքային հատկությունների:

 

Հալվեի դոնդողը կոսմետոլոգիայում ամենահայտնի բնական բաղադրամասերից է, որը լայնորեն կիրառվում է շնորհիվ իր թարմացնող, հանգստացնող, հակաբորբոքային հատկությունների:

 

Հալվեի դոնդողը. 

- նպաստում է այրվածքների, կտրվածքների, ցանի, միջատների կծածների առողջացմանը, 

- նվազեցնում է արևային այրվածքներից առաջացած ցավը և արագացնում ապաքինումը,

- թարմացնում և փափկեցնում է մաշկը,

- ունի ընդհանուր հակաբորբոքային ազդեցություն: 

 

Սովորաբար վաճառքում կարելի է գտնել խտացված հալվեի դոնդող, սակայն կարելի է պատրաստել ինքնուրույն`   տնային պայմաններում: Շատ մարդիկ`   հալվե օգտագործելիս, ուղղակի տերևից հատված են կտրում և սեղմելով դուրս են մղում հեղուկը մաշկի վրա: Այդպես էլ է կարելի, բայց նման դեպքում անտեսվում է բույսի ամենակարևոր և օգտակար հատվածը`   դոնդողը: Հալվեի դոնդող ստանալու համար պետք է կտրել տերևների ներքին հատվածից: Ճիշտ պատրաստված և սառեցրած հալվեի դոնդողը կարելի է պահպանել սառնարանում մեկ տարի և անգամ ավելի։

 

Հալվեի մասին: Հալվեի տերևները կազմված են պատյանից, դեղին հյութից, լորձից և դոնդողից: Դեղին հյութը (կոչվում է նաև ալոյին) կոսմետիկայում չի օգտագործվում, ունի խիստ թուլացնող ազդեցություն և երբեմն օգտագործվում է դեղամիջոցների պատրաստման մեջ: Հալվեի մսոտ տերևների պատյանը պիտանի է կոմպոստի համար (փտեցրած թափոններից պատրաստված պարարտանյութ): Բույսի ամենակարևոր հատվածները լորձը և դոնդողն են (տերևների ներքին թափանցիկ միջուկը):

 

Ինչպե՞ս պատրաստել հալվեի դոնդող 

 

1.Պետք է ընտրել հալվեի ամենաներքևի`   արմատներին հարակից ամենամեծ, մսոտ տերևները: Դրանք ամենահին և արդյունավետ տերևներն են, որոնք ավեի շատ դոնդող են պարունակում։ Տերևը պետք է կտրել թեք անկյան տակ: Հալվեի տերևները պետք է մշակել հավաքելուց 2-3 ժամ անց, քանի օքսիդացման գործըթացները չեն սկսվել:

 

Տերևները դնել հորիզոնական դիրքով 10-15 րոպե, որը թույլ կտա հեռացնել ոչ պիտանի դեղին հյութը: Որքան տերևները փոքր են, այքան քիչ է դեղին հյութի պարունակությունը: 

 

2. Տերևները`   10-15 րոպե թողնելուց հետո, սուր դանակով կտրել ծայրերն ու ատամիկները, և երկայնքով կտրել երկու մասի: Գդալով տերևից առանձնացնել լորձային հատվածը և սպիտակ թափանցիկ միջուկը (հալվեի դոնդողը): Շատ ուժեղ չսեղմել, այլապես դոնդողին կխառնվի նաև անցանկալի դեղին հյութը, որից պետք է խուսափել:

 

Գդալով առանձնացրեք հալվեի փափուկ հատվածը

 

Ներքին ընդունման համար։ Հալվեի դոնդողը ներքին ընդունման օգտագործելու համար նախօրոք բացառել հղիության առկայությունը և խորհրդակցել բժշկի հետ։ Նեռքին ընդունման համար օգտագործվում է դեղին հյութից առանձնացրած հալվեի մաքուր միջուկը: Այն ստանալու համար հեռացնել հյութի մնացորդները`   ամբողջական միջուկի կտորները լվանալով թույլ քացախի լուծույթի մեջ: Երբ այն արդեն պատրաստ է, հարկավոր է ընդունել հնարավորինս շուտ`   թարմ վիճակում: Ընդունելուց հետո մրգային հյութ խմել՝ համի բարելավման համար: Հալվեի դոնդողի մնացած կտորները կարելի է սառեցնել: 

 

Հալվեի դոնդող

 

Կիրառությունը կոսմետոլոգիայում: Կոսմետիկ օգտագործման համար խառնել հալվեի դոնդողը և լորձը՝ բլենդերի օգնությամբ: Լցրել ապակե անոթի մեջ և պահել սառնարանում: Նման ձևով հալվեի դոնդողը կարելի բավականաչափ երկար պահպանել: Պահպանման ժամկետը երկարաձգելու և օքսիդացումը կանխելու համար (հալվեի դոնդողը`   որոշ ժամանակ անց, կարող է դառնալ դարչնագույն) դոնդողին ավելացրել կիտրոնաթթու և վիտամին E: 

 

60 գրամ հալվեի դոնդողի համար պահպանել հետևյալ համաչափությունը. 50 մգ վիտամին C-ի փոշի, 1-2 դեղապատիճ վիտամին E:

 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.
The information was provided by the Med-Practic Company