Health Corner

Սպորտով զբաղվելը չի փրկում նյութափոխանակության խանգարումներից

Սպորտով զբաղվելը չի փրկում նյութափոխանակության խանգարումներից, ավելին՝ մարդիկ, որոնք նպատակադրված հավաքում են մկանային կշիռ, առավել հակված են դիաբետի և սրտային խնդիրների լրացուցիչ վտանգի:

Օհայո (ԱՄՆ) նահանգի համալսարանի անցկացրած հետազոտությունը ցույց է տվել, որ օրինակ՝ ֆուտբոլիստներն ունեն սրտանոթային և նյութափոխանակության խանգարումների վտանգի հինգ գործոններից երեքը:

 

Հետազոտության ընթացքում վերլուծության են ենթարկել գլյուկոզայի, տրիգլիցերիդի, խոլեսթերինի մակարդակներն արյան մեջ և ճնշումը: Բժիշկների խոսքերով արդյունքները չեն նշանակում, որ բոլոր մարզիկները դատապարտված են բարդ հիվանդությունների զարգացմանը, քանի որ վտանգը կարելի է կանխել կենսաձևը փոխելու դեպքում, գլխավորապես՝ փորի ճարպի քանակը նվազեցնելով:

 

Նյութափոխանակության խանգարման համախտանիշը բնութագրվում է մի քանի կլինիկական ախտանիշներով, որոնք ներառում են ճարպային կուտակումները գոտկատեղում և փորի վրա, բարձր զարկերակային ճնշումը, զարկերակների խցանումը և այլն: Այսօրինակ նշանների առկայությունը ցուցում է՝ օրգանիզմում տեղի են ունենում բորբոքային պրոցեսներ:

 

Նրանց եզրակացությունների համաձայն`   շատ ատլետներ սրտի չափազանց բեռնվածության արդյունքում, սխալ սնվելու կամ ավելորդ քաշի ձեռբերման հաշվին, մկանային զանգվածի աճելու շնորհիվ նախատրամադրված են նյութափոխանակության դիսֆունկցիայի, լուրջ քրոնիկական հիվանդությունների:

 

Թերապևտները խորհուրդ են տալիս մարդկանց, որոնք զբաղվում են պրոֆեսիոնալ կամ սիրողական սպորտով, օգտագործել կալորիաների ընդհանուր քանակից ոչ ավելի, քան 7% հագեցած ճարպեր: Ճարպերը պետք է կազմեն ամենօրյա կալորիաների 25-35%-ը, ինչպես նաև անհրաժեշտ է պահպանել խոլեստերինի օպտիմալ հարաբերակցությունը՝ ոչ ավել, քան օրական 200 մգ:

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.