Encyclopedia

Համստերներ

Համստերները համստերանմանների ընտանիքի կրծողների ենթաընտանիք են։ ՀՀ-ում հանդիպում է 2 տեսակ. մոխրագույն համստերիկի (Cricetulus migratorius) մարմինը մոխրագույն է, երկարությունը 12,5 սմ։

Տարածված է բոլոր գոտիներում։ Հանդիպում է բնակավայրերում և բնության մեջ։ Ունի հետայտային պարկեր, որոնց միջոցով հատիկային կերերը տեղափոխում և կուտակում է բներում։ Վարում է միայնակ կյանք։ Ակտիվ է գիշերը։ Մեծ վնաս է հասցնում գյուղատնտեսությանը։ Տարածում է ժանտախտի, տուլարեմիայի հարուցիչներ։ Փոքրասիական համստերի (Mesocricetus brandti) մարմնի երկարությունը մինչև 15 սմ է։ Աչքերը փոքր են, ականջները՝ երկար։ Տարածված է ՀՀ Շիրակի մարզի, Լոռու մարզի, Կոտայքի մարզի, Գեղարքունիքի մարզի և այլ մարզերի մարգագետիններում, ցանքատարածություններում։ Ակտիվ է առավոտյան և մթնշաղին։ Սնվում է խոտաբույսերով, սերմերով, վնասում է ցանքսերը։

Համստերները պատկանում են Քորդավորների տիպին, Կաթնասունների դասին, Կրծողների կարգին և Համստերանմանների ընտանիքին:

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.