Health Corner

Առաջին օգնություն.Ներզատիչ համակարգ

Ներզատիչ համակարգը նյարդային համակարգի հետ միասին կարգավորում է մարմնի գործունեությունը։
Ներզատիչ համակարգը բաղկացած է ներզատիչ գեղձերից (նկ. 2.13)։

 

Ներզատիչ համակարգը նյարդային համակարգի հետ միասին կարգավորում է մարմնի գործունեությունը։

Ներզատիչ համակարգը բաղկացած է ներզատիչ գեղձերից (նկ. 2.13)։

 

Դրանք այն օրգաններն են, որոնք արտադրում և արյան մեջ արտազատում են կենսաբանական ակտիվ նյութեր՝ հորմոններ։ Հորմոնները, արյան շրջանառության միջոցով հասնելով թիրախ օրգաններին, կարգավորում են նրանց գործունեությունը։

 

Օրինակ՝ ենթաստամոքսային գեղձում արտադրվում է ինսուլին հորմոնը։ Առանց ինսուլինի բջիջները չեն կարող յուրացնել արյան մեջ առկա շաքարը, որն անհրաժեշտ է նրանց նորմալ կենսագործունեության համար։ Երբ մարմնում չի արտադրվում բավարար քանակով ինսուլին, ապա արյան մեջ բարձրանում է շաքարի մակարդակը, և զարգանում է շաքարախտ։ Մարմնում արյան մեջ առկա շաքարի խիստ անկման կամ բարձրացման հետ կապված հանկարծահաս հիվանդագին վիճակներին և նման դեպքերում ցուցաբերվող առաջին օգնությունը տե'ս"ՀԱՆԿԱՐԾԱՀԱՍ ՀԻՎԱՆԴԱԳԻՆ ՎԻՃԱԿՆԵՐ"։

 

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.
The information was provided by the Med-Practic Company