Encyclopedia

Արշալույս Սարոյան

Հայ բանաստեղծ, թարգմանիչ, լրագրող, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ Արշալույս Սարոյանը (1923թ., փետրվարի 4 - 1974թ., նոյեմբերի 25) ծնվել է ՀԽՍՀ Անիի շրջանի Սառնաղբյուր գյուղում։ 1939թ.-ին ավարտել է Լենինականի մանկավարժական ուսումնարանը։ Այնուհետև հայրենի գյուղում աշխատել է որպես ուսուցիչ, 1941-45թթ.-ին ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին։

Եղել է 89-րդ հայկական Թամանյան դիվիզիայի «Կարմիր զինվոր» ռազմաճակատային թերթի պատասխանատու քարտուղարը։ 1947-69թթ.-ին աշխատել է Երևանի հեռուստատեսային հաղորդումների խմբագրությունում որպես գլխավոր խմբագիր։

 

1953-56թթ.-ին սովորել է ՀԿԿ Կենտկոմին կից եռամյա կուսակցական դպրոցի ժուռնալիստիկայի բաժնում։ Ավարտել է նաև Երևանի մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը։ Նրա առաջին բանաստեղծությունը լույս է տեսել 1939թ.-ին Լենինականի «Բանվոր» թերթում։

 

Ռուսերենով լույս են տեսել նրա «Արշալույս» (Երևան - Մոսկվա, 1956թ.), «Կենաց բաժակ» (Մոսկվա, 1965թ.) գրքերը։ Մահացել է Երևանում։ Սարոյանի գրչին են պատկանում նաև հետևյալ աշխատությունները`   «Ռազմի խոհեր», «Ճանապարհներ», «Խաղաղության երթը», «Սարն ի վեր», «Տափաստանում» և այլն: 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.