Encyclopedia

Կարեն Դեմիրճյան

Հայ ականավոր պետական գործիչ, գիտության և արտադրության կազմակերպիչ, ՀՅԿ հիմնադիր, ՀՀ ԱԺ նախագահ, ՀՀ ազգային հերոս, Քաղաքական եւ պետական անվանի գործիչ։ Զոհվել է 27.10.1999 թ. Ահաբեկչության հետևանքով:

 

Կարեն Դեմիրճյանը ծնվել է 1932թ. ապրիլի 17-ին Երևան քաղաքում:1954թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկական ֆակուլտետը: 1954-58թթ. աշխատել է Լենինգրադի պաշտպանական գիտահետազոտական ինստիտուտներից մեկում կոնստրուկտորական խմբի ղեկավար: 1958թ. ընտրվել է Երևանի էլեկտրատեխնիկական գործարանի կուսակցական կոմիտեի քարտուղար: 1959-61թթ. սովորել է ԽՄԿԿ Կենտկոմին առընթեր բարձրագույն կուսակցական դպրոցում: 1962թ.-ից աշխատել է Երևանի էլեկտրատեխնիկական գործարանի տնօրեն:
1966թ. ընտրվել է Հայաստանի Կոմկուսի Երևանի քաղկոմի քարտուղար, 1971թ.`   2-րդ քարտուղար, 1972թ.`   ՀԿԿ ԿԿ քարտուղար: 1974թ. նոյեմբերից մինչև 1988թ. մայիս եղել է ՀԿԿ ԿԿ 1-ին քարտուղար: 1991-99թթ. եղել է Հայէլեկտրամեքենա գիտարտադրական միավորման գլխավոր տնօրեն: 1998 թ. առաջադրվել է ՀՀ նախագահի թեկնածու: 1999թ. մայիսին ընտրվել է ՀՀ Ազգային Ժողովի նախագահ: 1999թ. հոկտեմբերի 27-ին Ազգային Ժողովում նիստի ժամանակ դարձել է ահաբեկչության զոհ: 1974թ. սկսած բազմիցս ընտրվել է ՀԿԿ կենտկոմի, ԽՄԿԿ կենտկոմի անդամ, ԽՍՀՄ IX-XI գումարումների և ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր:
Պարգեւատրվել է ԽՍՀՄ Լենինի Աշխատանքային Կարմիր դրոշի Հոկտեմբերյան հեղափոխության շքանշաններով, խորհրդային եւ այլ երկրների կառավարական պարգեւներով: Նրա անունով է անվանակոչվել Երեւանի մետրոպոլիտենը, մարզահամերգային համալիրը, փողոցներ ՀՀ քաղաքներում: ՀՀ Ազգային Հերոս (հետմահու, 27.12.1999): 
 

 

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.