Encyclopedia

Պետրոս Ղևոնդյան (Պետո)

Հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի հերոս, Արցախյան ազգային- ազատագրական պայքարի կոհորտայի լավագույն ներկայացուցիչ, կազմակերպիչներից մեկը առաջին հայ կամավորական խմբերի, ովքեր զգալով օրհասական պահը՝ աճապարեցին Արցախ, զենքը ձեռքներին կանգնեցին ազերական հրոսակների հեղեղի առաջ, սեփական արյամբ ամրագրեցին ազգի լինելության գաղափարը։

Ծնվել է 1964թ. հունվարի 30-ին, ՀԽՍՀ Նաիրիի շրջանի Պռոշյան գյուղում։ Ղարաբաղյան շարժման ալիքի վրա Հայաստանում օր օրի ահագնացող հուզումների զանգվածային ցույցերի ակտիվ մասնակից էր։ Բայց երբ օղակը սկսեց սեղմվել «Ազատության կղզյակի» շուրջ, նա որպես կամավոր եկավ Արցախ։ Իր հրամանատարությամբ գործող գումարտակի հետ նա մասնակցել է Շահումյանի, Մարտակերտի, Մարտունու եւ Հադրութի շրջանների տասնյակ բնակավայրերի ազատագրման մարտերին, Քելբաջարի թշնամական հենակետերի ոչնչացման ռազմագործողությանը՝ բազմիցս ցուցաբերելով խիզախություն ու հերոսություն։

Շուշիի առանձնակի գումարտակի փոխրամանատարը ոչ միայն մշակեց Օմարի լեռնանցքի գրավման դժվարին ծրագիրը, այլեւ իր գումարտակով, առանց զոհ տալու, իրականացրեց այն:

Զոհվել է 1994թ. փետրվարի 14-ին, Քելբաջարում, երբ նոր էր լրացել նրա 30 տարին ։ 

1996 թ-ին`   հետմահու, ԼՂՀ-ի կողմից պարգեւատրվել է «Մարտական խաչ» շքանշանով: Նույն թվականին ՀՀ-ի կողմից պարգեւատրվել է Արիության մեդալով, ավելի ուշ ստացել է «Ոսկե արծիվ» շքանշան`   արժանանալով «Արցախի հերոս» կոչմանը: ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ազատամարտիկ-շրջանավարտի անունով են անվանակոչվել Պռոշյանի եւ Եղեգնուտի միջնակարգ դպրոցները: Իսկ 2007-ին նրա հարազատ ֆակուլտետում բացվեց Պետրոս Ղեւոնդյան անունը կրող լսարան:

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.