Encyclopedia

Կարճամետրաժ ֆիլմ

Կարճամետրաժ ֆիլմ նշանակում է կարճ մետր, ֆր. court métrage

 

Կինոֆիլմ, որի տրողությունը չի գերազանցում 40-50 րոպեն: Միջինում կարճամետրաժ ֆիլմի տևողությունը 10-ից 20 րոպե է:
Պրակտիկորեն բոլոր կինոռեժիսորները իրենց գործնեությունը սկսում են կարճամետրաժ ֆիլմեր նկարելուց, որովհետև նմանատիպ ֆիլմերի արտադրության ծախսը զգալիորեն քիչ է, քան լիամետրաժինը: Սկզբում ողջ կինոմատոգրաֆիան եղել է կարճամետրաժ:
Շատ կարճամետրաժ ֆիլմեր դարձել են դասական: Երբ 2012 թ.-ին «Sight & Sound» հարցում կատարեց 846 կինոքննադատներին, թե որոնք են այն կարճամետրաժ ֆիլմերը, որոնք ազդեցություն են գործել «մեծ» ֆիլմեր ստեղծելիս, նրանք հիմնականում տվել են հետևյալ ֆիլմերի անունները`   «Թռիչքային երթուղի» (29 ձայն), «Շերլոկ կրտսեր» (25), «Անդալուզյան շունը» (17), «Կեսօրին ցանց» (16), «Ալիքի երկարություն» (16) և «Ճանապարհորդություն դեպի լուսին» (10)
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.