Encyclopedia

Թեքվանդո

Թեքվանդոն կորեական մարտարվեստ է։ «Tae» նշանակում է հարվածել կամ կոտրել ոտնաթաթով, «kwon»՝ հարվածել կամ կոտրել բռունցքով, «do»՝ ուղի կամ արվեստ: Թեքվանդոն բառացիորեն կարելի է թարգմանել որպես ոտնաթաթի և բռունցքի արվեստ։

Թեքվանդոն առաջացել է Հարավային Կորեայում և աստիճանաբար դարձել մարտարվեստների ամենաճանաչված ոճը։ Այս մարտաձևը հայտնի է գրեթե բոլոր երկրներում և ճանաչվել է որպես օլիմպիական սպորտաձև: Այս սպորտաձևի հիմնադիրն է Չոի Հոնգ Հի-ն: 
 
Թեքվանդոն միայն պաշտպանության միջոց չէ։ Այն նպաստում  է   մտային և վարքագծային կարգապահության, արդարության, ճիշտ վարվելակերպի, հարգանքի և ինքնավստահության զարգացմանը։ Մարտարվեստով զբաղվող երեխաները լինում են ավելի կենտրոնացած`   և՛ ֆիզիկապես, և՛ մտքով։ Մարտարվեստների նպատակը մարմինն ու միտքը վերահսկելն է և դրանց միջև կատարյալ հավասարակշռության հասնելը։
 
 
 

 

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.