Encyclopedia

Միջնադարյան թատրոն

Միջնադարյան թատրոնը ձևավորվել է 10-11-րդ դարերում՝ լատինական սկզբունքներով, սակայն չի հանդիսացել անտիկ դրամայի շարունակությունը։

 

 Թատերական գործողությունները՝ ժեստերը, ձայնային էֆեկտները, զգեստափոխումները սերել են գիստրիոններից՝ շրջիկ դերասաններից, կատակերգակներից, ձեռնածուներից։
Թատրոնի հնագույն ձևը դա Զատկի բեմականացված ծիսակատարությունն է (Ludus paschalis), որի հիմքը երկխոսությունն էր, որը երբեմն բառացիորեն կրկնում էր պատարագակարգը: Պատարագային բեմականացումների վայր ծառայել է եկեղեցու տարածքը, և միայն 13-րդ դարում են ներկայացումները սկսում բեմադրել հրապարակներում։
Սուրբ Նիկողայոսի տոնից հետո բեմադրվում են ներկայացումներ, որոնք չունեին պատարագային ուղվածություն։ Ներկայացումներում հանդիսատեսին ներկայացվում էր տարածված լեգենդների կերպարների հետ կապված տարբեր իրադարձություններ։
13-րդ դարի երկրորդ կեսից սկսում են բեմականացնել ամեն ինչ՝ Աստվածաշնչի պատմությունները, «Աղվեսի մասին վեպը», Ջիովաննի Բոկաչոյի թարգմանված վեպերը։
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.