Encyclopedia

1994թ. տեղի ունեցավ XVII Ձմեռային օլիմպիական խաղերի բացումը

«Ձմեռային օլիմպիական խաղեր»-ը խոշորագույն միջազգային մարզական մրցաշար է, որն անցկացվում է Միջազգային օլիմպիական կոմիտեի նախաձեռնությամբ չորս տարին մեկ անգամ:

Ձմեռային խաղեր առաջին անգամ կազմակերպվեցին 1924 թվականին որպես Ամառային խաղերի կցորդ: 1924 թվականից մինչև 1992 թվականը Ձմեռային օլիմպիական խաղերը կազմակերպվում էին նույն տարեթվերին, ինչ Ամառային խաղերը, սակայն 1994 թվականից այս խաղերն սկսվեցին անցկացվել Ամառայինից 2 տարի տարբերությամբ:

 
Պատմություն
 
1894 թվականի հունիսի 16-23-ին Սորբոնում (Ֆրանսիա) անցկացված կոնգրեսում որոշվեց, որ 1896 թվականին Աթենքում (Հունաստան) կանցկացվեն առաջին ժամանակակից Օլիմպիական խաղերը: Ենթադրվում էր, որ այդ խաղերի օրակարգում կներառվի նաև չմուշկասահքը, սակայն առաջին անգամ չմուշկներն կիրառվեցին 1908 թվականին`   III Օլիմպիական խաղերի ժամանակ, երբ անցկացվեցին գեղասահքի մրցումները:
 
1911 թվականին ՄՕԿ-ի նիստում առաջարկվեց հաջորդ խաղերի ժամանակ (1912 թվական) անցկացնել «Ձմեռային մարզաձևերի շաբաթ»: 1912 թվականի V Օլիմպիական խաղերն ընդունող քաղաքը Ստոկհոլմն էր (Շվեդիա), որտեղ 1901 թվականից կազմակերպվում էին միջազգային ձմեռային մարզաձևերի մրցումներ`   «Հյուսիսային խաղեր»:
 
Մրցակցությունից խուսափելով`   շվեդերը հրաժարվեցին առաջարկից: Վերջապես 1924 թվականին ֆրանսիական Շամոնի քաղաքում ՄՕԿ-ը կազմակերպեց «Միջազգային մարզական շաբաթ`   նվիրված VIII Օլիմպիական խաղերին»: Միջոցառումը հաջողությամբ պսակվեց, իսկ «շաբաթը» վերանվանվեց Առաջին ձմեռային օլիմպիական խաղեր:
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.